Պեսկովը հերքել է Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+34.09 oC

Պեսկովը հերքել է Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը

14:19 10.11.2020

Ղարաբաղում թուրք խաղաղապահների գտնվելու հարցը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել, այդ մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության մեջ չի նշվում, ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ես կարող եմ սա մեկնաբանել հետևյալով. հրապարակված հայտարարության տեքստում այս մասին ոչ մի բառ չկա, այդ մասին պայմանավորվել են երեք կողմերը, և Ղարաբաղում թուրք զինվորների տեղակայումը համաձայնեցված չի եղել»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Իրոք, խոսք է եղել Ադրբեջանի տարածքում հրադադարի պայմանների դիտարկման կենտրոն ստեղծելու մասին: Դա Ադրբեջանում է»,- հստակեցրել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ թուրքական խաղաղապահները Ռուսաստանի խաղաղապահների հետ մեկտեղ տեղակայվելու են Լեռնային Ղարաբաղում:

Մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ կետերի բացակայությունը՝ նա ասել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ժամանակ  ելնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից:

«Այս փաստաթուղթը չի խոսում Ղարաբաղի կարգավիճակի մասին: Այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերից, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերից և այլ փաստաթղթերից»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, չեն մասնակցել այս տարածաշրջանում հրադադարի մասին համաձայնագրի նախապատրաստմանը, որն ընդունվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի կողմից: «Սա եռակողմ հայտարարություն է»,- ասել է Պեսկովը:

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համաձայնեցված միջոցառումները նախատեսված են երկարաժամկետ հեռանկարի համար և պետք է երաշխավորեն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

«Դուք տեսնում եք, որ համաձայնեցված միջոցառումների ամբողջությունը նախատեսված է բավականին երկարաժամկետ, հնգամյա ժամկետների համար, որոնք կարող են երկարաձգվել, եթե կողմերից մեկը նախապես հակառակը չհայտարարի»,- ասել է Պեսկովը:

«Սա ապագայի համար մշակված լուրջ փաստաթուղթ է, որը հիմնականում հետապնդում է ցանկացած ռազմական բախումների երաշխավորված դադարեցում, մարդկանց վերադարձ իրենց բնակության վայրեր և երաշխավորում է նրանց անվտանգությունը»,- հավելել է նա:

Լեռնային Ղարաբաղի հետ կապված համաձայնագիրը հաղթանակ է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, քանի որ դրա շնորհիվ պատերազմը կդադարեցվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: «Որպեսզի պատերազմը դադարեցվի, և այն վերահսկվի և ապահովագրվի, այժմ այնտեղ են մտնում ռուս խաղաղապահները, նրանք կապահովեն որպեսզի  ռազմական գործողությունների շարունակություն չլինի», – ասել է նա:

Այլ մտորումներ, նշել է Պեսկովը, ինչպես նաև շնորհավորանքները թույլատրելի են քաղաքագետների համար, «բայց պետք է ելնել առաջին հերթին այն փաստից, որ արյունահեղությունը դադարեցվել է»: «Դուք գիտեք մարդկային զոհերի ահռելի քանակի մասին, որոնք երկու կողմերն էլ կրել են վերջին մեկ ամսվա ընթացքում»,- ասել է Պեսկովը:

Նա ուշադրություն է հրավիրեց ներքին տեղահանված անձանց և փախստականների ՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների տարածք վերադարձի մասին հայտարարության յոթերորդ կետի կարևորության վրա: «Տեղի կունենա ռազմագերիների, պատանդների և այլ ձերբակալված անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Հենց այդ մարդասիրական կողմը և արյունահեղության դադարեցումը, ամենայն հավանականությամբ, ամենակարևոր արդյունքն է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

13:58 19.08.2025

2020 թվականից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Օգոստոսի 18-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ, որը 2020 թվականի հունվարի 9-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից տարբեր հանցանքների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

13:35 19.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը

Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 19- 22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկը […] ...

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

13:28 19.08.2025

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին  Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

13:24 19.08.2025

Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետո

Ռուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

13:13 19.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

13:11 19.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

Մասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...

BACK_TO_TOP