16:00 10.11.2020
«Ես էլի հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել, և փորձում էի անել ինձնից կախված առավելագույնը»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մի տարի առաջ ունեինք ավելի լավ վիճակ՝ հինգ շրջանների հանձնում. բայց ո՞վ Հայաստանում կհավատար, որ դա ճիշտ ճանապարհն է։ Ես ինչքան վերլուծում եմ, իմ սխալները տեսնում եմ ահա այս տիրույթում։ Կարելի է դա սխալ համարել, բայց հետահայաց նայելու դեպքում ես գիտեմ, որ ինձ և ձեզ համար այդ լուծումներն ուղղակի անհնար էին, և փաստն այն է, որ մենք և մեր բանակն այս պատերազմում կռվել են մինչև վերջ և անմնացորդ՝ մեր զինվորները, մեր սպաները, մեր գեներալները, մեր ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։ Այո, այդպես չանելը գուցե սխալ էր։
Բանակի զարգացման համար մենք վերջին 2 տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել. բանակը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում. դա փաստ է։ Այո մենք չենք կարողացել բանակի վրա դնել այնքան գումար, ինչքան մենք ցանկանում էինք դնել։
Այս իրավիճակում մեզ մնում է կենտրոնանալ Հայաստանի և Արցախի ուժեղացման՝ տնտեսապես ինտելեկտուալ, կրթական առումով ուժեղացման վրա՝ արձանագրելով, որ, այո՛, մենք ընկել ենք, բայց չենք ծնկել, մենք կանգնել ենք տղամարդավարի մինչև վերջ՝ մինչև բառիս ամենաբուն իմաստով վերջին խազը։
Էլի եմ ասում. ես անձամբ կրում եմ պատասխանատվություն այս ամենի համար և շարունակելու եմ կրել այդ պատասխանատվությունը. կուզեի ընդգծել, որ հավատում եմ՝ սա մեծ անհաջողություն է մեզ համար, մեծ աղետ է, սուգ է մեր կորսված կյանքերի համար, բայց ես հավատում եմ, որ Հայաստանը պետք է ապրի, Արցախը պետք է ապրի, և մենք պետք է ուժեղանանք, հզորանանք, գուցե որոշակի վերանայենք մեր ընկալումները, մեր փորձից դասեր քաղենք, դրանք լինեն կառուցողական և ծառայեն մեր ժողովրդի, հայրենիքի ապագային»,- նշել է նա։
12:32 19.08.2025
«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզումՔրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...
12:24 19.08.2025
Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը զանգահարել է ՊուտինինՍպիտակ տունը X-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որտեղ նա գտնվում է Օվալաձև աշխատասենյակում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Կադրում նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն են։ CNN-ը հայտնել է, որ Թրամփը Պուտինի հետ խոսել է բարձրախոսով։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու […] ...
12:15 19.08.2025
Ինչ են միմյանց նվիրել Թրամփն ու ԶելենսկինՎլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նվերներ են փոխանակել Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ. Զելենսկին գոլֆի մական է նվիրել, ամերիկացի առաջնորդին՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալիները, հայտնում է Զելենսկիի գրասենյակը։ «Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահին նվիրեց գոլֆի մական, որը նրան նվիրել էր Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը։ Դոնալդ Թրամփը ընդունեց նվերը և տեսանկարահանեց՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին […] ...
12:05 19.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 18-19-ըԲացահայտվել է 161 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...
11:52 19.08.2025
Փաշինյանն ու Փեզեշքիանը նեղ կազմով հանդիպում են ունեցելՊաշտոնական այցով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի դիմավորման արարողությանը հաջորդեց նեղ կազմով հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...