13:08 16.11.2020
Նոյեմբերի 9-15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 350 դեպք, որից 165-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 69 հրդեհի, 1 քարաթափման, 1 օդաղետի, 7 ինքնասպանության փորձի, 3 օձի հայտնաբերման դեպք, 76 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 128 կենցաղային կանչ. տուժել է 129 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 22 մահ:
Արձանագրվել է թունավորման 9 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք: Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել ավտոճանապարհին արգելափակված 1 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...