Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու և աջակցելու համար. Շուշան Ստեփանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+33.09 oC

Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու և աջակցելու համար. Շուշան Ստեփանյան

15:40 20.11.2020

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ թողնում է զբաղեցրած պաշտոնը:
«Հարգելի՛ հայրենակիցներ
Սիրելի՛ գործընկերներ
Ինձ հարազատ դարձած հետևորդնե՛ր

Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, որն Արցախյան առաջին պատերազմում մարտնչեց հարավային ամբողջ ճակատում և զոհվեց ազատագրված Ֆիզուլիում: Ծնված Հադրութ քաղաքում՝ իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաև խիստ անձնական: Եվ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպես պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, այլ որպես անձնական կորուստ:

Կարծում եմ` հայրենիքի համար այս դժվարին պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտորեն կնայեն երևույթներին և կաշխատեն ամբողջ ներուժով: Մի բան, որ այս պահին ինձ չի հաջողվի:

Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու և աջակցելու համար: Փորձել ենք առաջնորդվել տեղեկատվական պայքարի օրենքներով, մատուցել այնպիսի տեղեկատվություն, որը գրված ու չգրված կանոններով պետք է տալ պատերազմող երկրի հասարակությանը: Եթե ինչ-որ բան ինձ, այնուամենայնիվ, հաջողվել է, ձեզ եմ համարում իմ գլխավոր մոտիվացիան, ինչի համար շնորհակալ եմ անչափ:

Հայոց բանակը դեռ լինելու է համազգային հաղթանակների դրոշակակիր:
Սուգը հավերժ է, եթե չկա պայքար. միմիայն այդ դեպքում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտգործնախարարությունը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանները

13:00 31.07.2025

Իրանի արտգործնախարարությունը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանները

Իրանի հետ բանակցությունների վերսկսման պայմանների շրջանակներում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի, որ չի կրկնի երկրի վրա հարձակումը և կփոխհատուցի երկրին պատճառված վնասը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ըստ Financial Times-ի, որը հարցազրույց է վերցրել Արաղչիից, Թեհրանը կոշտացնում է իր դիրքորոշումը և նոր պայմաններ է առաջադրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ միջուկային […] ...

Պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

12:54 31.07.2025

Պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում հյուպատոսություն բացել․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած քաղաքում։ «2021 թվականին մենք դիմում ենք ներկայացրել Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու համար։ Մինչ օրս ոչ մի երկիր այնտեղ հյուպատոսություն չունի։ Ադրբեջանը այս որոշումը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Շուշիում կամ Ղարաբաղի […] ...

Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ

12:40 31.07.2025

Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ

Բրազիլացի անվանի ֆուտբոլիստ Ռոբինյոյի որդին պրոֆեսիոնալ պայմանագիր է ստորագրել «Սանթոսի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ռոբինյո Ժունիորի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 17-ամյա հարձակվողն արդեն նորամուտը նշել է «Սանթոսի» հիմնական թիմում` մասնակցելով երեք հանդիպման։ Ռոբինյոն նույնպես ֆուտբոլային առաջին քայլերը կատարել է «Սանթոսում» և տարբեր տարիների հանդես է […] ...

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:27 31.07.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ զանգվածային անկարգությունների ժամանակ դրա մասնակիցների կողմից ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում գտնվող աշխատասենյակներից և շինություններից, […] ...

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

12:16 31.07.2025

ՃՏՊ Աշտարակ քաղաքում․ կա տուժած

Հուլիսի 31-ին, ժամը 05։00-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը շրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «T-25» մակնիշի տրակտորը և «Opel» մակնիշի […] ...

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

12:06 31.07.2025

Վահան Կոստանյանը և  Իոաննիս Լովերդոսին անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրներին

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իոաննիս Լովերդոսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Հունաստան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերություններում առկա դրական դինամիկան  և ընդգծել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում շեշտվել է փոխադարձ բարձրաստիճան այցերի […] ...

BACK_TO_TOP