Երկօրյա ընդմիջումից հետո Ազատության հրապարակում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

 Երկօրյա ընդմիջումից հետո Ազատության հրապարակում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաքը

15:10 21.11.2020

Երկօրյա ընդմիջումից հետո այսօր դարձյալ Ազատության հրապարակում տեղի է ունենում ընդդիմության հանրահավաքը, որի օրակարգում իշխանափոխության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է: Մասնակիցները նշել են, որ բողոքի ցույցերը շարունակվելու են, քանի դեռ տեղի չի ունեցել իշխանափոխություն: Հայտարարել են, որ իրենց գործում թերացած պաշտոնյաների պաշտոնանկությունները հարցը չեն լուծում: Բանախոսները անդրադարձել են վերջին օրերին փողոցներ փակելու և հանրահավաքներ անցկացնելու ժամանակ ոստիկանության միջամտություններին, նշել, որ ռազմական դրությունը պահպանելը միայն հանրահավաքներն ու բողոքի ցույցերը խոչընդոտելու նպատակ ունի, հետևաբար պետք է այն վերացվի: Հանրահավաքի ընթացքում ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին դադարեցնել այն, իսկ ելույթ ունեցողները հորդորել են չմիջամտել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

16:50 18.06.2025

Հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […] ...

«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱ

16:39 18.06.2025

«Բոկա Խունիորսն» ու «Բենֆիկան» չեն պարզել հաղթողին․ ԱԱԱ

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում արգենտինական «Բոկա Խունիորսը» մրցել է պորտուգալական «Բենֆիկայի» հետ: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: Արգենտինական թիմը 2-0 հաշվով առջևում էր, բայց Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ դարձած Անխել Դի Մարիան ու Նիկոլաս Օտամենդին իրենց գոլերով փրկել են լիսաբոնցիներին: Խաղի ընթացքում 3 կարմիր քարտ է գրանցվել: Արգենտինական թիմից հեռացվել են […] ...

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

16:30 18.06.2025

Արուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորած

ՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

16:20 18.06.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու այս համատեքստում ԱՄՀ-ի հետ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Մտքեր են […] ...

ՆԳ նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը

16:10 18.06.2025

ՆԳ նախարարը Ազգային ժողովում ներկայացրել է նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը

Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։ 2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային […] ...

Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄ

16:00 18.06.2025

Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄ

Ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է 25.819 խմ տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ […] ...

BACK_TO_TOP