20:45 18.01.2018
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախագիծը, որով որոշվելու է, թե երիտասարդ որ գիտնականները գիտությամբ զբաղվելու համար պարտադիր զինծառայությունից տարկետում կստանան։ Նախագծով նախարարությունն առաջարկել է չափանիշներ, որոնցով կընտրվեն տարկետում ստացողները։
Սահմանված չափանիշները հաշվարկում է ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի դրական եզրակացության դեպքում էլ կառավարությունը կարող է տարկետում տալ գիտությամբ զբաղվող երիտասարդին՝ մինչև ուսումնառության հերթական փուլի ավարտը։ Դրական եզրակացություն ստանալու համար չափանիշների հաշվարկում պետք է հնարավոր 100 բալից հավաքել առնվազն 80 բալ։ Չափանիշներն են.
Թե այս չափանիշներից յուրաքանչյուրի համար որքան միավոր է վաստակելու ապագա գիտնականը, կորոշեն հանձնաժողովի անդամներն իրենց աշխատակարգում։ Սակայն արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար սահմանվելու են ավելի բարձր միավորներ։
Այս ձևով տարկետում ստացած երիտասարդներին պարտադիր զինված ուժերի զինծառայության չեն զորակոչի մինչև նրանց ուսումնառության հերթական փուլի ավարտը։ Այդ ժամկետի ավարտից հետո երիտասարդները կարող են կրկին տարկետում ստանալ, եթե նորից ապահովեն այս չափանիշների կատարումը։ Այս դեպքում, սակայն, նախորդ անգամ ներկայացված ձեռքբերումները չեն հաշվարկվելու։
Նախագծի համաձայն՝ տարկետման հավակնություն ունեցողները պետք է հենց իրենք իրենց դիմումները՝ դրանց մեջ ներառելով բոլոր ձեռքբերումների մասին վկայող և այլ փաստաթղթեր։
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...
16:38 01.08.2025
Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...
16:30 01.08.2025
2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...
16:02 01.08.2025
Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրՀայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...