10:07 14.12.2020
«Ելնելով Ջո Բայդենի փորձից, ես հավատում եմ, որ նա կհասկանա Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածության ռազմավարական նշանակությունը»,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն։
Ինչպես նշել է Վերշբոուն, Լեռնային Ղարաբաղում զարգացումների լույսի ներքո, ինքը սատարում է Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացմանը, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության արդյունքում Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում մեծացել է:
«Ես սատարում եմ Սև ծովում ՆԱՏՕ-ի ուժերի պահպանմանը կամ ուժեղացմանը: Որքան ես գիտեմ, ռազմածովային պարեկների թիվն ավելացել է, և դա շատ լավ է, սակայն սա միայն անհրաժեշտ քայլերից մեկն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հանգեցրել է ռուսական ազդեցության ուժեղացման: Հայաստանը գնալով կախվածության մեջ է ընկնում ռուսական օգնությունից և պաշտպանությունից: Միաժամանակ Ռուսաստանին հաջողվել է սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը: Ռուսաստանը չի արգելափակել Թուրքիային, սակայն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու հարցում բացառել է Թուրքիային ավելի մեծ դեր շնորհելը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը դիվանագիտական գործընթացներից բացառել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և ընդհանրապես Եվրոպային: Այս կերպ Ռուսաստանն ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում»,- հայտարարել է Վերշբոուն:
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ի դիվանագիտության պասիվությունն օգնել է Ռուսաստանին հասնել արդյունքի:
«Այժմ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը փոխվում է, և հուսով եմ, որ Միացյալ Նահանգները կակտիվանա, քանի որ կարծում եմ, որ ամերիկյան դիվանագիտության պասիվությունն է, որ օգնել է Ռուսաստանին հասնել արդյունքի: Ինչ վերաբերում է Թուրքիային՝ միգուցե դժվար է խոսել Թուրքիայի հետ որոշ հարցերի շուրջ, սակայն անհրաժեշտ է ինչ-որ փոխզիջում, որը հետ կբերի Թուրքիային ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմը, և նա ավելի քիչ կլինի Ռուսաստանի կողմում, կամ էլ ավելի քիչ կփորձի ինքնուրույն խաղալ»։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...