Մարտակերտում ավելի քան 400 բնակարան է վերակառուցվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+24.09 oC

Մարտակերտում ավելի քան 400 բնակարան է վերակառուցվում

15:58 15.12.2020

Շրջկենտրոն Մարտակերտում և հարակից գյուղերում վերակառուցվում է ավելի քան 400 բնակարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը՝ հավելելով, որ վերակառուցվում են ինչպես պատերազմի հետևանքով վնասված բնակելի շենք-շինություններ, այնպես էլ՝ անբնակ այն տները, որոնց սեփականատերերը տարիներ շարունակ փաստացի չեն բնակվում այնտեղ:

«Շինանյութերի (տանիքի թիթեղ, փայտանյութ, ապակի և այլն) տրամադրման հարցում աջակցություն են ցուցաբերել Արցախի կառավարությունը, ռուսական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Բնակարան կորցրած մարտակերտցիներին ժամանակավորապես տեղավորել ենք կառավարության փոխհատուցման ծրագրով վարձակալված կացարաններում»,- մանրամասնեց շրջվարչակազմի ղեկավարը: Նրա խոսքերով՝ Մարտակերտն այժմ 90 տոկոսով ապահովված է էլեկտրամատակարարմամբ, ջրամատակարարմամբ ու գազամատակարարմամբ, իսկ համացանցն առայժմ հասանելի է որոշ հիմնարկ-ձեռնարկություններում:

«Ժամանակ առ ժամանակ էլեկտրամատակարարման անջատումներ ենք ունենում, սակայն Հայաստանից դեպի Արցախ եկող էլեկտրականության գծի միացումից հետո կկարգավորվի»,- մանրամասնեց Բախշիյանը:

Մարտակերտի վարչակազմի ղեկավարի հաղորդմամբ՝ շրջանում գործում են գրեթե բոլոր դպրոցները՝ բացառությամբ մեկ կրթօջախի, որը ժամանակավորապես փակվել է կորոնավիրուսի պատճառով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին

10:00 14.08.2025

Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել․ Էնրիկեն՝ Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ իրավիճակի մասին, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան. «Դոնարուման աշխարհի լավագույն դարպասապահներից է։ Դրանում որևէ կասկած չկա։ Որպես մարդ` նա է՛լ ավելի լավն է, բայց սա մեր աշխատանքն է։ Երբեմն ստիպված ենք ծանր որոշումներ կայացնել։ Եթե որոշումները հեշտ տրվեին, ցանկացածը կկայացներ: Այս որոշումը պայմանավորված […] ...

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

09:55 14.08.2025

The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայել

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» նախաձեռնության շրջանակներում ռազմական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու իր ծրագրերից, չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը։ Բրիտանական ռազմական ղեկավարությունը այլևս չի պլանավորում 30,000-անոց զորախումբ ուղարկել Ուկրաինա։ Դրա փոխարեն երկրի վարչապետ Քիր Սթարմերն այժմ քննարկում է ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի վրայով օդային անվտանգության ապահովումը, ուկրաինական զորքերի […] ...

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

09:45 14.08.2025

Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգում

Սիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը բախվել են քրդական աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն, Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին տեղի են ունենում կատաղի փոխհրաձգություններ, որոնցում կողմերը օգտագործում են գնդացիրներ և նռնականետեր: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել: Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեղացումներ է […] ...

Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը

09:35 14.08.2025

Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկ Թաղ. Շենք 120-191, Իսակով 30-50/1 Շենքերի ջրամատակարարումը: ...

Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային 346 միլիոն դոլարի զինամթերքի, ռումբերի և հրթիռների հնարավոր վաճառքը

09:29 14.08.2025

Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային 346 միլիոն դոլարի զինամթերքի, ռումբերի և հրթիռների հնարավոր վաճառքը

Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային զինամթերքի, ինչպես նաև ճշգրիտ կառավարվող ռումբերի ու հրթիռների, դրանց հետ կապված լոգիստիկայի հնարավոր վաճառքը՝ ընդհանուր առմամբ 346 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։ Ինչպես նշված է գերատեսչության հայտարարության մեջ, մատակարարված զենքի անվանացանկը ներառում է 1002 […] ...

Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս

09:20 14.08.2025

Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն իրականացվում ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դեր խաղալ Ուկրաինային «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե Ռուսաստանի հետ […] ...

BACK_TO_TOP