16:15 16.12.2020
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 14-ին իրականացված՝ Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում նախորդ՝ 2020 թվականի դեկտեմբերի 7-ի դիտանցման համեմատ արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 9 գնաճ և 2 գնանկում: Այս մասին տեղեկացրին ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։
Մասնավորապես, միջին գնաճ է արձանագրվել ձու 1 հատ` 7 դրամ (10%), բժշկական ձեռնոց 1 զույգ` 3 դրամ (5,3%), ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 16 դրամ (5%), թեյ «Ակբար» 100 գրամ՝ 26 դրամ (3,5%), հնդկաձավար 1 կգ՝ 19 դրամ (2,9%), բենզին «Ռեգուլյար» 1 լիտր՝ 10 դրամ (2,7%), ձեռքի ախտահանիչ լուծույթ 80-250 մլ` 12 դրամ (2,7%), սուրճ՝ 100 գրամ` 4 դրամ (1,7%) և շաքարավազ 1 կգ` 2 դրամ (0,5%) ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում է արձանագրվել խնձոր 1կգ՝ 50 դրամ (15,4%) և ոսպ 1կգ՝ 32 դրամ (5,7%) ապրանքատեսակների համար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտարկված 32 ապրանքատեսակներից 17-ի միջին գներն աճել են, 10-ի գները՝ նվազել, իսկ մնացած 5 ապրանքատեսակի գները մնացել են անփոփոխ կամ տատանվել են մինչև 1 տոկոսի միջակայքում (ներկայացված է հավելվածում):
2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներից «Ձեթ», «Ձու», «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում առկա են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը դիմել է համապատասխան տնտեսավարող սուբյեկտներին:
Հանձնաժողովը գնային փոփոխությունների դինամիկան և հիմնավորվածությունը պարզելու նպատակով լրացուցիչ ուսումնասիրություն է իրականացրել նաև գնաճ արձանագրած ներմուծվող լայն սպառման ապրանքատեսակների մասով (շաքարավազ, ալյուր, հնդկաձավար, ձեթ, թեյ, սուրճ)՝ դիտանցումների արդյունքները համադրելով նախորդ դիտանցումների արդյունքների և Հայաստանի Հանրապետությունում գործող գների հետ: Ուսումնասիրության արդյունքների համաձայն Արցախի Հանրապետությունում նշված ապրանքատեսակների գնաճը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած գնաճով, որի հիմնական պատճառը հանդիսանում է ՀՀ դրամի արժեզրկումը:
Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակով և բազմաթիվ ապրանքային շուկաներում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել նաև գործող տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինների բաշխվածությունը տնտեսական պայմանների վրա ազդելու հնարավորության համատեքստում: Այս ուղղությամբ Հանձնաժողովն իրականացնում է համապատասխան աշխատանքներ:
09:55 14.08.2025
The Times. Մեծ Բրիտանիան որոշել է Ուկրաինա ռազմական կոնտինգենտ չտեղակայելՄեծ Բրիտանիայի կառավարությունը հրաժարվել է Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» նախաձեռնության շրջանակներում ռազմական «խաղաղապահ ուժեր» տեղակայելու իր ծրագրերից, չորեքշաբթի օրը հաղորդել է The Times-ը։ Բրիտանական ռազմական ղեկավարությունը այլևս չի պլանավորում 30,000-անոց զորախումբ ուղարկել Ուկրաինա։ Դրա փոխարեն երկրի վարչապետ Քիր Սթարմերն այժմ քննարկում է ավելի «իրատեսական առաքելություն», որը ներառում է Արևմտյան Ուկրաինայի վրայով օդային անվտանգության ապահովումը, ուկրաինական զորքերի […] ...
09:45 14.08.2025
Syria TV․ Սիրիական զորքերը բախվել են քրդերի հետ Դեյր էզ Զոր նահանգումՍիրիայի ժամանակավոր կառավարության զորքերը բախվել են քրդական աշխարհազորայինների հետ երկրի արևելքում՝ Դեյր էզ Զոր նահանգում։ Ինչպես հաղորդում է Syria TV-ն, Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին տեղի են ունենում կատաղի փոխհրաձգություններ, որոնցում կողմերը օգտագործում են գնդացիրներ և նռնականետեր: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն տրամադրվել: Չորեքշաբթի օրը սիրիական հրամանատարությունը Ատրայա-Ռասաֆա մայրուղու երկայնքով զգալի ուժեղացումներ է […] ...
09:35 14.08.2025
Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 14-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան, Զ.Անդրանիկ Թաղ. Շենք 120-191, Իսակով 30-50/1 Շենքերի ջրամատակարարումը: ...
09:29 14.08.2025
Պետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային 346 միլիոն դոլարի զինամթերքի, ռումբերի և հրթիռների հնարավոր վաճառքըՊետդեպարտամենտը հաստատել է Նիգերիային զինամթերքի, ինչպես նաև ճշգրիտ կառավարվող ռումբերի ու հրթիռների, դրանց հետ կապված լոգիստիկայի հնարավոր վաճառքը՝ ընդհանուր առմամբ 346 միլիոն դոլարով։ Այս մասին հայտնել է Պենտագոնի անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման համար։ Ինչպես նշված է գերատեսչության հայտարարության մեջ, մատակարարված զենքի անվանացանկը ներառում է 1002 […] ...
09:20 14.08.2025
Politico. Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ից դուրսԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին եվրոպացի առաջնորդների հետ զրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն իրականացվում ՆԱՏՕ-ի ջանքերի շրջանակներում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դեր խաղալ Ուկրաինային «զսպող միջոցներ» տրամադրելու գործում, եթե Ռուսաստանի հետ […] ...
09:10 14.08.2025
Կուբան կշարունակի առողջապահական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԿուբան կշարունակի բժշկական ծառայություններ մատուցել այլ երկրներին՝ չնայած ԱՄՆ նոր պատժամիջոցներին, հայտարարել է Կարիբյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան։ «ԱՄՆ պետքարտուղարը սպառնում է վիզային սահմանափակումներ կիրառել այն կառավարությունների նկատմամբ, որոնք Կուբայի հետ ունեն բժշկական համագործակցության օրինական ծրագրեր։ Սա ցույց է տալիս, որ պարտադրանքը և ուժի կիրառմամբ ագրեսիան այս կառավարության նոր արտաքին քաղաքականության դոկտրինն […] ...