19:28 19.01.2018
Անկարան ռազմական գործողություններ է սկսել սիրիական Աֆրինում գտնվող քրդական խմբավորումների դեմ, որոնք վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը:
Տեղեկությունը հայտնել է Associated Press գործակալությունը: Նույնը հայտնել է ռուս լրագրող Կիրիլ Ռոմանովսկին, որն այս պահին Աֆրինում է: Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Չանիքլիի խոսքով՝ Թուրքիան այլընտրանք չունի և պետք է մաքրի իր սահմաններն ահաբեկչական տարրերից:
«Աֆրինի ազաատագրումը Թուրքիայի համար առաջնահերթություն է»,- հավելել է թուրք նախարարը՝ հրաժարվելով հավելյալ տեղեկություններ ներկայացնել ռազմական գործողությունների ընթացքի և դրանց մասնակցող ուժերի մասին:
Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդական խմբավորումները հաստատել են, որ անցած գիշեր թուրքական զինուժը սկսել է ակտիվորեն գնդակոծել Աֆրինի շրջանը: Քրդական ուժերի ներկայացուցիչը Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ շատ խիստ պատասխան են տալու Աֆրինի վրա հարձակման ցանկացած փորձի:
Աֆրինում Անկարայի նախաձեռնած ռազմական գործողությունները ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից պետությունների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև լուրջ հակասությունների տեղիք են տվել: Սիրիայի հյուսիսում գտվող Աֆրին քաղաքում քրդական ստորաբաժանումների դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրության մասին թուրքական իշխանությունները հայտարարել էին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն պատրաստվում է սիրիական այդ շրջանում 30 հազարանոց սահմանապահ ուժեր տեղակայել, որոնք բաղկացած են հիմնականում քրդական ջոկատների անդամներից:
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...
14:18 14.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...