Դեղերի՝ դեղատոմսով դուրսգրման ժամկետը հետաձգվեց մինչև 2019 թ. – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+34.09 oC

Դեղերի՝ դեղատոմսով դուրսգրման ժամկետը հետաձգվեց մինչև 2019 թ.

12:25 28.06.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության հունիսի 28-ի նիստի ժամանակ առաջարկեց մեկ տարով՝ մինչև 2019 թ. հուլիսի 1-ը հետաձգել դեղերի՝ դեղատոմսով դուրսգրման որոշումը:

Նա նշեց, որ հաշվի առնելով տարբեր մասնագիտական միությունների, պացիենտների բազմաթիվ դիմումները՝ առաջարկում են որոշման՝ ամբողջական ուժի մեջ մտնելու ժամկետները երկարաձգել մինչև 2019 թ. հուլիսի 1-ը՝ թողնելով բացառությունները՝ թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը, որոնց համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Թորոսյանը հայտնեց, որ այս հարցի շուրջ առկա դիտողություններն ու առաջարկները կքննարկվեն՝ ձեռնարկելով որոշման կիրարկմանը խոչընդոտող գործոնները հաղթահարելու միջոցառումներ: Նախարարը խոստացավ՝ մինչև տարեվերջ կամփոփեն դիտողությունները, կվերլուծեն ռիսկերը, չարաշահումները, արդյունքների մասին կտեղեկացնեն Կառավարությանը:

Նա շեշտեց, որ հակավարակային դեղերի բացթողումը պետք է շարունակել իրականացնել դեղատոմսով, քանի որ դրանք լուրջ մարտահրավեր են առողջապահության համակարգի համար: Նախարարի խոսքով՝ հակառակ պարագայում գրանցվում է դրանց ոչ ռացիոնալ, չհիմնավորված կիրառում, այդ թվում՝ ինքնաբուժման նպատակով, և ստեղծված իրավիճակն առողջապահական ծախսերի մեծացման պատճառ է դառնում, երբ հիվանդները չեն բուժվում առաջին ընտրության դեղերով, ու անհրաժեշտություն է լինում բուժել նոր սերնդի, թանկարժեք հակաբիոտիկներով, իրականացնել առավել երկարատև բուժում՝ հիվանդանոցային պայմաններում:

Թորոսյանն ասաց, որ ուժեղացնելու են հսկողական միջոցառումները, քանի որ բողոքներ են ստանում, որ դեղատները շարունակում են առանց դեղատոմսերի դեղերի դուրսգրումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց նախարարի խոսքին՝ նշելով.

«Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ոլորտում ունենք խնդիր, որը պետք է կարգավորել, բայց այս ժամկետների հետաձգումներն անիմաստ են դառնում, եթե հանրության հետ այս ընթացքում տեղի չի ունենում երկխոսություն. հետաձգում ենք, այդ ընթացքում զբաղվում ուրիշ գործերով, մյուս տարվա հուլիսի 1-ից այն ուժի մեջ է մտնում, և մարդիկ այդ մասին հիշում են նախորդ օրը՝ լուրերի թողարկումից լսելով, ասում են՝ ո՞նց»:

Վարչապետի խոսքով՝ փիլիսոփայության առումով այս փոփոխությունները մի հսկայական մասով տրամաբանական են, խնդիրն այն է, երբ կա գործիք, մարդ չգիտի՝ ինչպես այն օգտագործի, դա իր դե՞մ է, թե՞ իր օգտին, ուստի իրազեկման խնդիր կա, և եթե 2019-ի հունիսի 30-ին հիշեն օրենքի մասին, նույն խնդրի առաջ են կանգնելու, առաջ է գալու մեծ աղմուկ, ասելու են՝ էլի հետաձգենք:

«Մարդիկ պիտի հասկանան՝ այս մեխանիզմը պիտի կիրառվի հօգուտ, ոչ թե ընդդեմ իրենց: Պայմանավորվենք, որ նորից հետաձգումների մասին չենք խոսելու, եթե պարզվի, որ սա մարդկանց դեմ է՝ հանում ենք այն, եթե պարզվի՝ նրանց օգտին է՝ կիրառում ենք»,- ասաց նա:

Թորոսյանն արձագանքեց, որ սա ընդամենը երկրորդ հետաձգումն է, որի անհրաժեշտությունն առաջացել է մի պարզ պատճառով՝ օրենքն արագ է ներդրվել, մարդիկ այն չեն հասկացել:

«Մի տարի չենք սպասելու, մի օր էլ չենք սպասելու, միանգամից ենք սկսելու, լրամշակված տարբերակը ավելի շուտ ենք ներկայացնելու: Խնդիր է լինելու, որ այո՝ լավ բանը պետք է ներդնենք, բայց՝ անցավ, որ մարդիկ ընդունեն, հասկանան»,- ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին նշեց՝ նախկինում այդ հարցի վերաբերյալ բողոքների մեծ ծավալը պայմանավորված էր նրանով, որ մարդիկ խուճապի էին մատնված, չէին հասկանում՝ ինչ պետք է անեն, ինֆորմացիան տարբեր տեղերից էր գալիս և կցկտուր:

«Մենք պատրաստ ենք աշխատելու, հիմա էլ ենք բողոքներ ստանում, ամբողջ ինֆորմացիան կներկայացնենք, իրազեկման աշխատանքների ուղղությամբ էլ մեր աշխատակազմի ջանքերը կներդնենք»,- խոստացավ նա:

Կառավարությունը հավանություն տվեց առողջապահության նախարարի ներկայացրած նախագծին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 29.07.2025

SHANTNEWS

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողին

17:54 29.07.2025

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց հուլիսի 25-ին: Անձի հետախուզման բաժնի ծառայողները՝ ժամը 12:35-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասում հայտնաբերեցին և ձերբակալեցին առանց հաշվառման հասցեի 33-ամյա տղամարդու, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ

17:48 29.07.2025

«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ

«Բայերը» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ առաջին հաղթանակն է տարել։ Ընկերական մրցավեճում 2-0 հաշվով «Բայերը» առավելության է հասնել «Բոխումի» նկատմամբ։ Լևերկուզենյան ակումբի գոլերը խփել են Յոնաս Հոֆմանն ու Պատրիկ Շիկը։ «Բայերը» նախամրցաշրջանային պատրաստության հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ նիդերլանդական «Ֆորտունայի» հետ։ ...

Ուղեկցող նոր տրանսպորտային միջոցներ՝ ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումներին․ ՆԳ նախարարն ամփոփել է Արագածոտնի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը

17:43 29.07.2025

Ուղեկցող նոր տրանսպորտային միջոցներ՝ ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումներին․ ՆԳ նախարարն ամփոփել է Արագածոտնի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ենթակա ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Քրեական ոստիկանության Արագածոտնի […] ...

Գավառում տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում․ համայնքային ոստիկանների բացահայտումը

17:36 29.07.2025

Գավառում տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում․ համայնքային ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Ազատության փողոցի վրա գտնվող այգիներից մեկում աճեցվում են կանեփի բույսեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված այգին պատկանում է Ազատության փողոցի բնակիչ 65-ամյա տղամարդու և հենց նա է ցանել և մշակում կանեփի բույսերը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված […] ...

Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին

17:25 29.07.2025

Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցին

Նեյմարը կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում է TyC Sports-ը: «Սանթոսի» ֆուտբոլիստը բանակցություններ է վարում իր նախկին ակումբ ՊՍԺ-ի հավերժական մրցակից «Մարսելի» հետ: Նրա վերադարձը հարազատ «Սանթոս» այն արդյունքը չունի, ինչպես երկու կողմերն էլ ակնկալում էին: Ակումբն առաջնությունում վտանգավոր գոտում է, իսկ Նեյմարի հարաբերությունները երկրպագուների հետ հարթ չեն: 33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսից» կարող է հեռանալ, որպեսզի կրքերը […] ...

BACK_TO_TOP