Սյունիքում տեղակայել ռուսական ռազմաբազա․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

Սյունիքում տեղակայել ռուսական ռազմաբազա․ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկը

13:10 23.12.2020

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ այս պահին ամենաարագ կերպով լուծելու մարտահրավերը Սյունիքի առաջ ծառացած խնդիրն է, քանի որ եռակողմ պայմանագրի համաձայն` Սյունիքի համայնքներն ադրբեջանական տեսադաշտում են հայտնվել։ Նրա խոսքերով՝ եթե նախկինում 150 կմ է եղել հեռավորությունը ադրբեջանական դիրքերից Սյունիքի բնակավայրեր, ապա հիմա 2-3 կիլոմետրի մասին է խոսքը։

Ըստ Մարուքյանի՝ Սյունիքում սահմանազատման հետևանքով բարձրադիր դիրքեր են հայտնվել Ադրբեջանի ձեռքում։ Այս համատեքստում պատգամավորը ընդգծում է, որ 2021-ի համար Ադրբեջանը նախատեսում է 550 մլն դոլարով ավելացնել ռազմական բյուջեն։ Հաշվի առնելով այս ամենը՝ ԼՀԿ-ն կարծում է, որ Սյունիքի առջև ծառացած խնդիրը պետք է լուծել Ռուսաստանի հետ նոր համաձայնագիր կնքելու միջոցով։ Կուսակցություն առաջարկում է Հայաստանում ռուսական մեկ ռազմաբազա էլ տեղակայել Սյունիքում, քանի որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան լավ օրինակ է. այն տասնյակ տարիներ ապահովել է այդ տարածքում ՀՀ-ի անվտանգությունը։

«Արցախում գտնվող ռուս խաղաղապահ ուժերն ավելի հեշտությամբ կարող են սպասարկվել Սյունիքում տեղակայված ռազմաբազայից, քան այլ վայրից։ Ուստի, ՌԴ-ի հետ պետք է բանակցություններ սկսել օր առաջ Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար։ Թող այդ ճակատում ՌԴ-ն երկու ռազմաբազա ունենա` Գյումրու և Սյունիքի»,- ասուլիսի ժամանակ ասել է Մարուքյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացի

11:26 18.06.2025

Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացի

Հունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...

Շրջայց՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

11:16 18.06.2025

Շրջայց՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ […] ...

Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

11:00 18.06.2025

Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

10:41 18.06.2025

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

Հունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը

10:31 18.06.2025

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը

Հունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը

10:25 18.06.2025

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...

BACK_TO_TOP