Մասիսի ոստիկանները սրճեփ սարքերից կատարված գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+21.09 oC

Մասիսի ոստիկանները սրճեփ սարքերից կատարված գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել

13:57 23.12.2020

Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում բնակվող 19 և 27 տարեկան երկու երիտասարդ մայրաքաղաքում և Արարատի մարզի մի շարք գյուղերում գողություններ են արել։

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո դեկտեմբերի 15-ին կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:

Պարզվել է, որ նրանք դեկտեմբերի 9-ին՝ ժամը 2-ի սահմաններում, լինգով բացել են Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում տեղադրված սրճեփ սարքի դուռը և հափշտակել մետաղադրամ ընդունող սարքը՝ մետաղադրամներով: Նույն օրը Գեղանիստ գյուղում էին սրճեփ սարքից գողություն արել։ Գեղանիստի մեկ այլ փողոցում, նաև Հովտաշատ գյուղում տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել էին կոտրել սրճեփ սարքերի դռները, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէր հաջողվել: Ձեռնունայն չվերադառնալու համար Հովտաշատի շուկայից գյուղմթերք էին հափշտակել։

Հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը

11:39 18.06.2025

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է ֆուտբոլային հանդիպումը

Պերուի մայրաքաղաք Լիմայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ընդհատել է Torneo Apertura-ի շրջանակում կայացած «Սպորտինգ Կրիստալի» և «Դեպորտիվո Գարսիլասոյի» միջև հանդիպումը։ Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտի (IGP) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է Կալյաոյից 30 կմ հարավ-արևմուտք, 49 կմ խորության վրա։ Լիմայի «Ալբերտո Գալյարդո» մարզադաշտում խաղը ընդհատվել է մի քանի րոպեով։ L1 MAX հեռուստաալիքի մեկնաբաններն ու մարզադաշտի անձնակազմը կոչ […] ...

Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացի

11:26 18.06.2025

Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացի

Հունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...

Շրջայց՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

11:16 18.06.2025

Շրջայց՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ […] ...

Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

11:00 18.06.2025

Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

10:41 18.06.2025

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

Հունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը

10:31 18.06.2025

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը

Հունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...

BACK_TO_TOP