Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել. վարչապետ

15:55 24.12.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետն անդրադարձել է Սյունիքում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին:

«Սյունիքի մարզում ներկայումս տեղի են ունենում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ, որոնք ունեն որոշակի բարդություններ: Մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա, որն անհրաժեշտ է Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի անվտանգության ապահովման տեսանկյունից: Համենայնդեպս մեր, պաշտպանության նախարարության դիրքորոշումն այն է, որ մենք այս գործունեությամբ, որը կարող է ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տալ, ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները, Սյունիքի և ՀՀ-ի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում:

Իհարկե, այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր. մեկը Սյունիքի մարզի Որոտանի, երկրորդը` Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր և որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում: Այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ես նաև ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր այն պարագաներում, եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, կառավարությունը լիարժեքորեն և միարժեքորեն համարժեք փոխհատուցումներով հանդես կգա և մեր քաղաքացիների շահերը լիարժեք կլինեն պաշպանված: Այս համատեքստում շատ մեծ է ապատեղեկատվական արտահոսքը: Օրինակ, մի դեպքի վերաբերյալ կարող են լինել, օրինակ՝ հարյուրավոր հրապարակումներ, այսպես ասած տարբեր ռակուրսներով և տարբեր դրվագներով: Մի դեպքի վերաբերյալ կարող են լինել հարյուրավոր հրապարակումներ և այդ հարյուրավոր հրապարակումներից համապատասխան մասշտաբային տպավորություն ստեղծվի: Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի և ընդհանրապես ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել և չի կարող լինել, մյուս կողմից սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, դրանք բոլորովին տարբեր հարցեր են:

Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է, այսինքն՝ այդ տեղորոշումներն իրականացնել այնպես, որ անվտանգության որոշակի համակարգ գործի և այդ անվտանգության համակարգը լինի գործուն: Սա արվում է՝ անվտանգությունն ապահովելու համար: Իհարկե, մենք ունենք նոր իրավիճակ և այդ իրավիճակը նոր իրադրություն է: Այդ նոր իրադրությունը որոշակի էմոցիաներ է առաջանում, բայց կրկին ասում եմ, մենք պետք է մաքսիմալ հանդարտ այս փուլը հաղթահարենք, որպեսզի արձանագրենք անվտանգության այն նոր համակարգի լիարժեք գործունեությունը, որը մենք այսօր կառուցում ենք, ստեղծում ենք կամ արդեն իսկ տեսականորեն ստեղծել ենք, մնում է դա գործնականում իրականություն դարձնել:

Այսօր ես առավոտյան նաև քննարկում եմ ունեցել Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի հետ, տվել եմ կոնկրետ հանձնարարականներ և թե ինչպես մենք այս պրոցեսը կառավարենք, որպեսզի հնարավորինս սահուն ընթանա, և մեր քաղաքացիների շահերը մաքսիմալ պաշտպանված լինեն:

Այդ թեման նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Գլխավոր շտաբի պետի հետ եմ քննարկել: Մենք հստակ գիտենք, ընդ որում սանտիմետրի ճշտությամբ, թե որտեղ է, որ մենք կարող ենք խնդիր ունենալ: Եղել է խորհրդակցություն դեռ 10 օր առաջ, և եղել է հանձնարարական, որ նախնական կոմունիկացիա արվի այդ հատվածների բնակիչների հետ ու նրանց մանրամասն տեղեկատվություն տրվի, թե ինչ պրոցես է տեղի ունենում, ինչ նպատակով է տեղի ունենում և որ ամենակարևորն է՝ քաղաքացիների հնարավոր գույքային վնասները կառավարությունն ամբողջությամբ և լիարժեք կփոխհատուցի»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP