16:00 24.12.2020
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը մանրամասներ է ներկայացնել այս պահին դեռևս մշակման փուլում գտնվող նախագծի մասին, որով նախատեսվում է չեղարկել ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար վարչական տույժերը:
«Առաջարկում ենք տվյալ հարցի երկու կարգավորում՝ առաջինը դա մի շարք վարչական իրավախախտումների համար սահմանված իրավական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն իսկ նախնական տարբերակով պատրաստ է: Եվ երկրորդ կարգավորումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտության կիրառումն է, որի դրույթները գլոբալ առումով նաև համապատասխանում են առաջադրված հարցի կարգավորմանը: Հետևաբար՝ որ տարբերակն էլ, որ կիրառելի կլինի, ընդունելի կլինի, պատրաստ ենք դրանց կատարմանը»,– ասել է Արա Ֆիդանյանը:
Անդրադառնալով քննարկվող հարցին՝ վարչապետը նշել է. «Երկու օր առաջ Գորայք համայնքում քաղաքացիներից մեկը այսպիսի հարց բարձրացրեց, որ պատերազմի մասնակիցների երթևեկության հետ կապված տուգանքներ են գալիս, այն պարագայում, երբ ծայրահեղ անհրաժեշտությունից կախված՝ երթևեկության որոշակի կանոնների խախտումներ են տեղի ունեցել: Մենք արագ արձագանքում ենք: Այստեղ նախկինում կայացրած որոշումների հետ կապված՝ մենք բախվելու ենք մի պրոբլեմի հետ: Ցավոք, նման որոշումների ընդունման պարագայում միշտ էլ լինում են դեպքեր, երբ նման արտոնության շահառու չհանդիսացող անձինք փորձում են օգտվել այդ արտոնությունից: Հետևաբար, շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս արագ ռազմական գործողությունների մասնակիցներին նույնականացնել և դա պաշտոնապես հաստատել, որպեսզի չունենանք երկու իրավիճակ, որոնք էլ հավասարաբար տհաճ են: Առաջինը, որ ռազմական գործողություններին չմասնակցած անձինք չկարողանան այդպիսի անվան ներքո հանդես գալ և օգտվել ամենատարբեր արտոնություններից և երկրորդը՝ ռազմական գործողություններին մասնակցած անձինք ստիպված չլինեն չափից երկար սպասել, որպեսզի իրենց մասնակցության փաստը պաշտոնապես հաստատվի, այսինքն՝ ավելորդ քաշքշուկների մեջ չընկնեն: Շատ կարևոր է, որ պաշտպանության նախարարությունը հնարավորինս արդյունավետ գործի, որպեսզի այս հավաստիացումները լինեն»: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս համատեքստում պետք է մտածել նաև կամավորականների մասին ու նրանց վերաբերյալ նույնպես ինչ-որ որոշում կայացնել:
10:19 18.06.2025
Լարսը բաց է10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկան10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...
10:00 18.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...