16:27 28.06.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն արձագանքել է նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի՝ իր հասցեին հնչեցրած արտահայտություններին:
Aravot.am-ում ներկայացված է Մանուկյանի հրապարակումը, որ ներկայացնում ենք ստորև․
«Միշտ փորձել եմ խուսափել սկանդալներից՝ դրանք համարելով թույլ մարդու զբաղմունք կամ օրհասական վիճակի հասած անօգնական քայլ։ Առավել ևս՝ երբեք չեմ ցանկացել, որ սկանդալները, «շոուները» լինեն Հայոց ցեղասպանության թանգարանի շուրջ՝ շատ լավ հասկանալով մեր ժողովրդի համար այդ հաստատության նշանակությունը։ Ցավոք, որոշ մարդիկ այս սրբավայրը շարունակաբար ծառայեցնում են սեփական պաշտոնի իրենց քաղցը լրացնելու և անձնական խնդիրներ լուծելու համար։
Այսօր տեղեկացրին, որ «Ժողովուրդ» օրաթերթում ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն Հ. Դեմոյանն իմ անունն է նշել իր գրառման մեջ հիշատակված ԿԳՆ-ի «հովանավորյալի» դերում։ Реклама 28 Եվս մեկ անգամ փորձեցի ընթերցել նրա ֆեյսբուքյան գրառումը։ Փորձեցի, քանի որ գրելաոճը, զզվանքից բացի, ոչ մի այլ զգացում չի առաջացնում։ Ասեմ, որ ինձ վերաբերող հատվածում «դոկտոր» Դեմոյանը մի քանի բացահայտ սուտ տվյալ է գրում, հիմնվելով իր վատ երևակայության վրա:
ա. ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ճանաչում եմ որպես արաբագետի, ինչպես և այս ոլորտում ներգրավված տասնյակ այլ գիտնականների եմ ճանաչում, սակայն երբեք մոտ ընկերական հարաբերություններ չեմ ունեցել։ Նրա հետ երբեք չեմ եղել Դամասկոսում։ Հ. Դեմոյանը ստում է։
բ. Սուտ է, որ Թանգարան աշխատանքի չեմ գնացել հինգ ամիս։ Գնացել եմ մշտապես՝ բացառությամբ գործուղումների ժամանակ երկրից բացակայելու ընթացքի, յուրաքանչյուր ամիս երբեմն բացակայել եմ մի քանի օր՝ այլ գրադարաններում աշխատանք իրականացնելու, դասախոսություններ (բոլորն էլ վերաբերել են բացառապես իմ մասնագիտությանը՝ Ցեղասպանագիտությանը) կարդալու պատճառով, որոնց համար ստացել եմ ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնակատար Գ. Վարդանյանի թույլտվությունը, ինչի վկայությունն է նաև այն, որ նրանից երբեք չեմ ստացել ոչ բանավոր, ոչ գրավոր նկատողություն, ինչպես նաև ՀՑԹԻ-ի հաշվապահը չի ստացել նրանից հրահանգ իմ աշխատավարձից պահումներ անելու վերաբերյալ։ Հ. Դեմոյանը ստում է։
գ. Երբ գրում է «իրենց ընկերոջ ու հովանավորյալի կողմից իրականացված այլանդակությունների» մասին, ապա թող բարի լինի կամ մանրամասնել կամ իրավապահ մարմիններ դիմել, ինչի փորձը նա ունի՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ ինձ վրա ոստիկանություն ուղարկելով նույն ծիծաղելի հիմնավորմամբ, թե «զավթել եմ իր աշխատասենյակը», երբ, իր իսկ համաձայնությամբ, ԳԱԱ-ի հրամանով նշանակված էի ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնակատար։
դ. Ասում են, որ մարդ միշտ ուրիշներին չափում է իրենով։ Դրա համար Հ. Դեմոյանը, որը իր ամբողջ կյանքում սրա-նրա հովանավորյալն էր, հիմա էլ նման երևույթ է փնտրում մի տեղում, որտեղ դա չկա։ Հ.Դեմոյանը ստում է։
ե. Եվ վերջապես, այսօրվա «Ժողովուրդ» թերթում նա հնչեցրել է մի միտք, թե, իբր, ես ուզում եմ դառնալ Թանգարանի տնօրեն։ Ահա այստեղից էլ պետք էր ամեն ինչ սկսել։ Դեմոյանի ոչ ադեկվատ երևակայությունը վերագրել է ինձ մի բան, որը երբեք չի եղել։ Բազմիցս, բազմաթիվ տեղերում, տարբեր հանդիպումներում հնչեցրել եմ, որ չեմ ցանկանում դառնալ ՀՑԹԻ-ի տնօրեն։ Դա արել եմ նաև աշխատակազմի առաջ մի քանի անգամ։
Զարմանում եմ, որ Թանգարանում արտաբերվող ամեն մի խոսքն այս 9 ամիսների ընթացքում իրեն ԱՄՆ հասցնող մարդիկ չեն հաղորդել նաև այս մասին։ Երեկ նույն հարցին պատասխանել եմ «Արմենիա» և «Ազատություն» հեռուստաընկերությունների լրագրողների, ինչպես նաև բազմաթիվ մարդկանց համար, ովքեր Թանգարանը վարկաբեկող Հ. Դեմոյանի երեկվա խայտառակ նամակից հետո զանգահարել կամ գրել են ինձ՝ խնդրելով առաջադրել իմ թեկնածությունը։ Հանգստացիր, Հա՛յկ, կարծում եմ՝ առանց ինձ էլ, անկասկած, ավելի արժանավոր թեկնածուներ կգտնվեն ՀՑԹԻ-ն ղեկավարելու համար։
զ. Եվ վերջինը՝ չեմ ուզում այլևս ներքաշված լինել այս տհաճ և մեր ժողովրդին ու Ծիծեռնակաբերդին անվայել սկանդալի մեջ։ Հայկ Դեմոյանին խորհուրդ կտամ մտածել, ինչպես է դուրս գալու իր հնչեցրած սուտ ու անհիմն մեղադրանքներից ու ակնարկներից, այլապես երևի լավ հասկանում է, թե իր ողջ կյանքում ինչ պիտակ է կրելու Հայաստանում, որտեղ նման խոսքերի համար պետք է կարողանաս հիմնավորված պատասխան տալ։ Խնդրում եմ, ԿԳՆ-ին, ՀՑԹԻ-ի հոգաբարձուների խորհրդին և բոլոր իրավասու մարմիններին՝ ՀՑԹԻ-ի տնօրենի թափուր պաշտոնի հարցին շուտափույթ լուծում տալ, այլապես հենց նման շահարկումներն ու անառողջ աղմուկն են, որ լուրջ սպառնալիք են դառնում Թանգարանի բնականոն գործունեության համար։
Համբերություն բոլորիս։
ՀՑԹԻ-ի գիտական գծով փոխտնօրեն
Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ»:
17:54 29.07.2025
Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողինՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տվյալն իրացվեց հուլիսի 25-ին: Անձի հետախուզման բաժնի ծառայողները՝ ժամը 12:35-ին, Երևանի Դավիթաշեն թաղամասում հայտնաբերեցին և ձերբակալեցին առանց հաշվառման հասցեի 33-ամյա տղամարդու, որը հուլիսի 22-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
17:48 29.07.2025
«Բայերն» առաջին հաղթանակն է տարել Տեն Հագի գլխավորությամբ«Բայերը» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ առաջին հաղթանակն է տարել։ Ընկերական մրցավեճում 2-0 հաշվով «Բայերը» առավելության է հասնել «Բոխումի» նկատմամբ։ Լևերկուզենյան ակումբի գոլերը խփել են Յոնաս Հոֆմանն ու Պատրիկ Շիկը։ «Բայերը» նախամրցաշրջանային պատրաստության հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 1-ին՝ նիդերլանդական «Ֆորտունայի» հետ։ ...
17:43 29.07.2025
Ուղեկցող նոր տրանսպորտային միջոցներ՝ ՀՈԳՎ տարածքային ստորաբաժանումներին․ ՆԳ նախարարն ամփոփել է Արագածոտնի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքըՀուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ենթակա ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Քրեական ոստիկանության Արագածոտնի […] ...
17:36 29.07.2025
Գավառում տղամարդը տնամերձ հողամասում կանեփ էր աճեցնում․ համայնքային ոստիկանների բացահայտումըՀուլիսի 24-ին Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Ազատության փողոցի վրա գտնվող այգիներից մեկում աճեցվում են կանեփի բույսեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված այգին պատկանում է Ազատության փողոցի բնակիչ 65-ամյա տղամարդու և հենց նա է ցանել և մշակում կանեփի բույսերը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված […] ...
17:25 29.07.2025
Նեյմարը կարող է միանալ ՊՍԺ-ի հավերժական մրցակցինՆեյմարը կարող է վերադառնալ Եվրոպա, հայտնում է TyC Sports-ը: «Սանթոսի» ֆուտբոլիստը բանակցություններ է վարում իր նախկին ակումբ ՊՍԺ-ի հավերժական մրցակից «Մարսելի» հետ: Նրա վերադարձը հարազատ «Սանթոս» այն արդյունքը չունի, ինչպես երկու կողմերն էլ ակնկալում էին: Ակումբն առաջնությունում վտանգավոր գոտում է, իսկ Նեյմարի հարաբերությունները երկրպագուների հետ հարթ չեն: 33-ամյա ֆուտբոլիստը «Սանթոսից» կարող է հեռանալ, որպեսզի կրքերը […] ...