17:00 05.01.2021
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, սկսել է միանվագ սննդի բաշխումը 44,000 անապահով մարդկանց, ովքեր տուժել են ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների պատճառով: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջը:
ՊՀԾ-ն հայտնաբերել է այն մարդկանց, ովքեր կստանան պարենային օգնություն՝ հիմնվելով Պարենային Անվտանգության Գնահատման արդյունքների վրա, որն իրականացվել էր ՊՀԾ-ի կողմից 2020թ․-ի հուլիս և օգոստոս ամիսներին՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի ֆոնին։ ՊՀԾ-ն և ԱՍՀՆ-ն առաջնահերթություն են տալիս ամենակարիքավոր ընտանիքներին՝ հատկապես նրանց, ովքեր ընտանիքում ունեն առնվազն 3 երեխա կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, հղի կին և մինչև հինգ տարեկան երեխաներ։
Համազգային գնահատման համաձայն՝ հարցվածների ավելի քան 15%-ը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ը նրանց դարձրել է պարենային անապահով՝ ստիպելով դիմել հաղթահարման բացասական ռազմավարության մեթոդների: Հարցված ընտանիքների մոտավորապես կեսը նշել է, որ նրանք սպառել են իրենց խնայողությունները, պարտքեր են կուտակել կամ ստիպված են եղել ապառիկ սնունդ ձեռք բերել:
Սննդի չափաբաժինը ներառում է ընտանիքի հիմնական պարենային կարիքները երկու ամսվա համար և թիրախավորում է Հայաստանի երկու առավել խիտ բնակեցված մարզերի՝ Երևանի և Կոտայքի մարզի բնակիչներին։ Առաքմումն ու բաշխումն իրականացնելու նպատակով՝ ԱԱՍՀ-ն առանձնացրել է 12 տեղամաս Երևանում և 11 տեղամաս Կոտայքում: Վարչական շրջանների ղեկավարությունները և քաղաքապետարանները կստանան ՊՀԾ սննդամթերքը և կիրականացնեն բաշխումները:
Այս բաշխումների հետ կապված հետադարձ կապ ստեղծելու, ինչպես նաև՝ հարցումներ և բողոքներ ընդունելու նպատակով՝ ՊՀԾ-ն ստեղծել է հեռախոսային թեժ գիծ՝ 096 120 400 և էլեկտրոնային հասցե՝ [email protected]:
23:59 15.08.2025
Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին ԱտլանտիկայումՓոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...
23:54 15.08.2025
Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 15.08.2025
Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել ենՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...
23:42 15.08.2025
Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքներըՄայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 15.08.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...
23:32 15.08.2025
Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցովԷլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...