«Happy birthday bro!». «Մանչեսթերի» դարպասապահը շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

«Happy birthday bro!». «Մանչեսթերի» դարպասապահը շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը

21:36 21.01.2018

Միջազգային մամուլի առաջին էջերում շարունակվում է մնալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխության մասին հրապարակումները: SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Մխիթարյանը գտնվում է Լոնդոնում և «Արսենալի» հետ կնքվող իր պայմանագիրն է ամբողջացնում: Լրատվամիջոցների վերջին տվյալների համաձայն՝ առաջիկա երկու օրերին պաշտոնապես կհայտարարվի Մխիթարյանի տրանսֆերի մասին: Պաշտոնական հաղորդագրությունը ուշանում է, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ՝ չիլիացի Սանչեսը, որը տեղափոխվում է «Մանչեսթեր» եւ հայաստանցի Մխիթարյանը պետք է թարմացնեն Բրիտանիայում իրենց աշխատանքի իրավունքը հաստատող փաստաթղթերը: Այդ պատճառով ավելի հավանական է, որ պաշտոնական հայտարարությունը կլինի երեքշաբթի օրը:  Բայց Լոնդոն տեղափոխվելուց զատ, այս օրը մեկ այլ խորհուրդ ունի՝ այսօր Մխիթարյանը դարձել է 29 տարեկան: 

Հազարավոր շնորհավորանքներից ամենաուշագրավը հետևյալն է. «Մանչեսթր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան «Իսնտագրամի» իր պատմության բաժնում նկար է ավելացրել Մխիթարյանի հետ և գրել՝ «Ծնունդդ շնորհավոր, եղբայր»: 

Մխիթարյանն էլ իր հերթին կիսվել է լուսանկարով՝ գրելով.«Շնորհակալություն, ընկերս»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

14:22 01.07.2025

«Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունը «Ալ Հիլալին»․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» գոլառատ խաղում պարտվել է «Ալ Հիլալին» և դուրս մնացել պայքարից: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2, լրացուցիչ ժամանակի առաջին կեսում թիմերը փոխանակվել են մեկական գոլով, իսկ 112-րդ րոպեին Մարկոս Լեոնարդոյի գոլի շնորհիվ «Ալ Հիլալը» կարողացել է հաղթանակ ապահովել ու դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղա բրազիլական «Ֆլումինենսեի» […] ...

Խաղողի բերքատվության կանխատեսում

14:15 01.07.2025

Խաղողի բերքատվության կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025 թվականի խաղողի հանրապետական միջին բերքատվությունը սպասվում է 1 հեկտարից 6-6,5տ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանին

14:09 01.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից հնարավոր համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Զրուցակիցներն առանձնահատուկ քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներն առողջապահության ոլորտում: ...

Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել  WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

14:02 01.07.2025

Հայ պատանի մարզիկները երեքական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել WBC մուայթայի աշխարհի առաջնությունում

Իտալիայում ավարտված WBC մուայթայի աշխարհի առաջնությունում Հայաստանի Mix Fight ֆեդերացիայի 9 մարզիկներ երեքական ոսկե, արծաթե ու բորնզե մեդալ են նվաճել։ Ոսկե մեդալակիր են դարձել Դավիթ Քարամյանը (Մ8, 24 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (Մ12, 44 կգ) և Վահե Հովհաննիսյանը (Մ14, 40 կգ)։ Երկրորդտեղն են գրավել ու արծաթե մեդալ նվաճել Հենրի Մարտիրոսյանը (Մ12, 70 կգ), Գրիգոր Ազիզյանը (Մ13, […] ...

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

13:55 01.07.2025

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող սրճարանի, դպրոցի, հիվանդանոցի․ կան զոհեր ու վիրավորներ

Իսրայելի բանակի՝ Գազայի հատվածին հասցրած հարվածների հետևանքով առնվազն 95 պաղեստինցի է զոհվել, կան նաև բազմաթիվ վիրավորներ, հաղորդում է Al Jazeera-ն։ Իսրայելական բանակը հարվածել է Գազայում սրճարանի, հիվանդանոցի, դպրոցի և սննդի բաշխման կետերի։ Գազա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող ծովափնյա սրճարանին հասցված հարվածի հետևանքով 39 մարդ է զոհվել, սրճարանում կանայք ու երեխաներ էլ են եղել, որ այդ […] ...

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

13:48 01.07.2025

Կառավարության քաղաքականությունն է՝ ցուցաբերել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի և կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՀՀ դատախազության աշխատողի օրվան նվիրված՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ գործադիր և դատական իշխանության ղեկավար կազմը, եվրոպական 7 երկրների դատախազությունների և […] ...

BACK_TO_TOP