00:25 09.01.2021
58-ամյա տղամարդուն ծեծելով սպանել էին, դիակը տեղափոխել ու թողել դաշտամիջյան ճանապարհին։ ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Արարատի մարզում տեղի ունեցած սպանությունից։
Հունվարի 8-ին՝ ժամը 12.45-ին, ոստիկանության Արարատի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին՝ արկղի մեջ, տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները փայտե արկղում հայտնաբերել են տղամարդու դիակ՝ բռնության հետքերով:
Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների շնորհիվ նույն օրը, սպանություն կատարելու կասկածանքով, Արարատի բաժին բերման է ենթարկվել 5 անձ, որոնցից երկուսը՝ անչափահաս։
Պարզվել է, որ հունվարի 5-ին՝ ժամը 19.30-ին, բերման ենթարկվածները կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Վեդի քաղաքի բնակիչ 58-ամյա մի տղամարդու հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել նրան։ Արդյունքում տղամարդը մահացել է: Հունվարի 7-ին էլ դիակը փայտե արկղի մեջ մեքենայով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի վրա՝ Վեդիի գոմերի մոտ:
Չորս անձ ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն։
19:52 24.05.2025
Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխությանԲանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել իր ժողովրդին մնալ միասնական՝ ապահովելու, որ ավտորիտարիզմը չվերադառնա երկիր, ասվում է շաբաթ օրը հրապարակված կառավարության հայտարարության մեջ։ Բանգլադեշի «Դեյլի Սթար» թերթը ուրբաթ օրը հաղորդել է, որ Նահիդ Իսլամը, ուսանողական շարժման առաջնորդներից մեկը, որը մեծ դեր է խաղացել վարչապետի կառավարության տապալման գործում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ասել է, որ ժամանակավոր […] ...
19:42 24.05.2025
Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողությունՄայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս մասին […] ...
19:33 24.05.2025
Էրդողանը շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունըՍտամբուլում Սիրիայի ժամանակավոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հարևան երկրի տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին և հայտարարել Դամասկոսի հետ համապարփակ կապեր զարգացնելու Անկարայի մտադրության մասին։ Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ Դրանք տեղի են ունեցել Թուրքիայի նախագահի՝ Դոլմաբահչեի գրասենյակում՝ Բոսֆորի ափին։ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի […] ...
19:22 24.05.2025
Թաիլանդում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք ոստիկան է զոհվելԵրեք ոստիկան է զոհվել շաբաթ օրը կեսօրին Բանգկոկից 200 կիլոմետր հարավ գտնվող Պրաչուապ Խիրի Խան նահանգում Bell 212 ոստիկանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է «Բանգկոկ Փոստ» թերթը։ «Երեք ոստիկան, այդ թվում՝ երկու օդաչու և մեկ մեխանիկ, զոհվել են Պրաչուապ Խիրի Խան նահանգի դաշտում Bell 212 ուղղաթիռի վթարի ժամանակ։ Մեկ սպա պարաշյուտով դուրս է ցատկել վթարի […] ...
19:11 24.05.2025
Հրդեհ Վաղարշապատ քաղաքում. փրկարարները շենքից տարհանել են երկու քաղաքացուՄայիսի 24-ին, ժամը 16:50-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ […] ...
19:05 24.05.2025
Թրամփը խոսել է ԱՄՆ-ում հիպերձայնային հրթիռների արտադրության մասինՄիացյալ Նահանգները մեծ քանակությամբ հիպերձայնային հրթիռներ է ստեղծում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք դրանք մշակել ենք։ Հիմա մենք դրանք մեծ քանակությամբ ենք կառուցում», – ասել է Թրամփը Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում կայացած արարողության ժամանակ։ Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան կողմից։ Թրամփը պնդել է, որ ամերիկյան հրթիռների նախագծերը, ենթադրաբար, գողացվել են Բարաք Օբամայի նախագահության […] ...