20:10 22.01.2021
Նախնական տվյալներով` արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը կարող է պատվաստվել քովիդի դեմ: Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք,16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները։
Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: Այս մասին azatutyun.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:Ըստ նրա մինչ «AstraZeneca»-ի Հայաստան հասնելը չի բացառվում այլ պատվաստանյութի ներկրում, քանի որ բանակցություններն ակտիվ ընթացքում են։
Մասնավորապես,Հայաստանը ռուսական «Sputnik V» պատվաստանյութի 60 դեղաչափ օգնություն է ստացել՝ 30 հոգու համար, ևս հազարը կստանան, այժմ բանակցություններ են տարվում մեծ քանակի գնումների համար։ Պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրելու, կպատվաստվեն նրանք, ովքեր կունենան ցանկություն։ «AstraZeneca»-ի մեկ դեղաբաժինը Հայաստանը ձեռք է բերելու 4 դոլարով, «Sputnik V»-ի մեկ դեղաչափն արժե 10 դոլար, չինական պատվաստանյութը՝ 15-20, «Pfizer»-ը՝ 25-30, «Moderna»-ն՝ 30 դոլար։
«Նույն «AstraZeneca»-ն, երբ որ երկիրը սկսել է արդեն շուկայի ուսումնասիրություն անել, նույն պատվաստանյութը մեզ առաջարկվել է 25 դոլար: Որակային առումով մենք հիմնականում պետք է ուշադրություն դարձնենք անվտանգության վրա: Այս պահի դրությամբ «AstraZeneca»-ի հետ կապված, ինչպես որ «Pfizer»-ի հետ է շահարկվում մահացություն, մահվան դեպքեր, «AstraZeneca»-ի հետ կապված մեկ այդպիսի դեպք նկարագրվեց Անգլիայում, հետագայում այն ժխտվեց», – նշել է Սահակյանը:
« 20 հազար մարդկանց շրջանում հայտնաբերվել է շուրջ 3 կողմնակի էֆեկտ, որը կապվել է պատվաստանյութի հետ, այսինքն` ըստ էության մենք կարող ենք փաստել, որ անվտանգության տեսանկյունից էլ նա դրական է: Մյուս կողմից նաև կարևոր է նշել, որ այդ 20 հազար մարդկանց մոտ, ովքեր ստացել են պատվաստանյութը, որևէ քովիդի կապակցությամբ հոսպիտալացում չի եղել, այսինքն` անգամ եթե մարդիկ հիվանդացել են, ինչը եղել է ավելի քիչ տոկոս դեպքերում, հիվանդությունը ծանր ընթացք չի ունեցել, հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել», – ասել է Հանրային առողջության մասնագետ Հրանտ-Մելիք Նուբարյանը:
Գին-որակ հարաբերակցության մեջ, ըստ հանրային առողջության մասնագետի, ընտրությունը արդարացված է, չնայած ամբողջ աշխարհում կա լուրջ անվստահություն պատվաստանյութերի նկատմամբ. հարցումների համաձայն Ռուսաստանում 50 տոկոսից ավելին, իսկ Ֆրանսիայում 30 տոկոսը պատվաստվել չի ցանկանում։ Հայաստանում էլ չցանկացողների թիվը փոքր չէ։
Հանրային առողջության մասնագետը մեծապես կարևորում է բնակչության շրջանում տեղեկատվական արշավի անցկացումը, հակառակ դեպքում չի բացառում, որ գարդասիլի նման կտապալվեն նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումները։
13:55 26.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին13:47 26.06.2025
Եզրափակչում կհանդիպեն Գերմանիան և Անգլիան․ Մ21 ԵԱԳերմանիայի երիտասարդական հավաքականը Սլովակիայում ավարտվող մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Անտոնիո Դի Սալվոյ թիմը կիսաեզրափակչում 3-0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հասակակիցներին։ Գերմանացիները Եվրո-2025-ի եզրափակչում կմրցեն Անգլիայի թիմի դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 28-ին։ ...
13:38 26.06.2025
36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանքՀունիսի 24-ին Նոյեմբերյանի քննչական բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 36-ամյա տղամարդը, որը 2024 թվականի նոյեմբերի 19-ից Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: ...
13:30 26.06.2025
Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցելԱշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...
13:23 26.06.2025
Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն ենՊորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...
13:16 26.06.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողելՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...
13:07 26.06.2025
Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...