09:35 23.01.2018
Ինչպես հայտնել է SHANTNEWS-ը, Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես արդեն «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն իր առաջին հարցազրույց է տվել Լոնդոնյան ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքին։
Լրագրող – Այժմ Դուք խաղում եք Արսենալում: Ինչպիսի՞ն են զգացողությունները:
– Ես շատ երջանիկ եմ, որ այս գործարքը կնքվեց, և շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Իմ երազանքներից մեկն իրականացավ: Ես միշտ երազում էի խաղալ «Արսենալի» կազմում, և հիմա այստեղ եմ: Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատմություն կերտեմ այս ակումբում:
Լրագրող – Եկեք վերադառնանք 2009թ.: ՈՒԵՖԱ-ի հետ հարցազրույցում Դուք ասել եք, որ մի օր կցանկանայիք խաղալ «Արսենալի» կազմում: Հիմա այստեղ եք: Բայց այն ժամանակ ինչի՞ համար էիք սիրում այս ակումբը:
– Ինձ միշտ դուր էր գալիս «Արսենալի» խաղը՝ այն, թե ինչպես է Արսեն Վենգերը մարզում թիմը: Նա բազմաթիվ երիտասարդ խաղացողներ ուներ, նրանց այնպես էր մարզում, որ շատ լավ էին իրենց դրսևորում: Եվ, իհարկե, ես սիրահարված էի Թիերի Անրիի խաղին: Դա էր պատճառը, որ ես սիրում էի «Արսենալը»:
Լրագրող – Իսկ Թիերիի խաղում հատկապես ի՞նչն էր Ձեզ դուր գալիս:
– Այն, որ նա շատ գոլեր էր խփում, խաղում էր թիմի համար. նա, կարծես, հերոս լիներ:
Լրագրող – Ի՞նչ կարող եք Ձեր խաղաոճի մասին պատմել «Արսենալի» այն երկրպագուներին, ովքեր, գուցե, Ձեզ այնքան էլ լավ չեն ճանաչում:
– Ի՞նչ կարող եմ ասել: Ավելի լավ կլինի, որ ոչինչ չասեմ, և նրանք տեսնեն իմ խաղն «Արսենալի» կազմում:
Լրագրող – Դուք, ակնհայտորեն, շատ ճկուն կիսապաշտպան եք: Ո՞րն է ձեր սիրած դիրքը:
– Ամբողջ դաշտը: Կարևոր չէ, թե կոնկրետ որտեղ եմ: Ես նույն դիրքում չեմ մնում, միշտ փորձում եմ շարժվել, տարածություն ստեղծել, օգնել թիմակիցներիս, ուստի, ես ամենուր եմ:
Լրագրող – Իսկ Ձեր խաղի առումով որո՞նք են Ձեր ամենաուժեղ կողմերը:
– Այդպես էլ գիտեի, որ այսօր այդ հարցը կտաք:
Լրագրող – Իսկ ինչ վերաբերում է Ձեր թիմակիցներին, ո՞ւմ հետ եք ամենաշատն ուզում խաղալ:
– Բոլորի հետ, բացառություններ չկան: Ես կուզեի բոլորի հետ խաղալ և շատ շուտ սկսել մարզումները: Հուսանք, որ այդպես էլ կլինի:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...