14:29 25.01.2021
Հունվարի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Այս մասին տեղեկացրին Վայոց ձորի մարզպետարանից։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերով, առանձնապես՝
-մարզի համայնքների ավագանիների կողմից բյուջեների քննարկմանը և հաստատմանը նվիրված նիստերի կազմակերպման գործընթացով և բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներով,
-մարզի տարածքում իրականացվելիք քաղաքաշինական և վերանորոգման ծրագրերով և դրանց նախագծերում կատարվելիք փոփոխությունների ընթացքով,
-Վայոց ձորի տարածքով անցնող մայրուղու եզրերին կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման (եթե բավարարում են պահանջներին) կամ ապամոնտաժման գործընթացներով,
-Վայոց ձորի մարզ գարնանացան սերմացուի ներկրման նախապատրաստման աշխատանքներով,
-մարզում անասնագլխաքանակի հաշվառման արդյունքներով,
գյուղատնտեսական կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով մարզին տրամադրվելիք պատվաստանյութերի համապատասխան քանակի ձեռք բերման գործընթացով,
-«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրերի կատարման աշխարհագրությամբ,
-Վայոց ձորում ժամանակավորապես բնակվող արցախցիների զբաղվածության ապահովման հարցերով,
Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների, անհետ կորածների և վիրավորների խնդիրներին վերաբերող հարցերով,
-սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ընթացքով,
– հողերի և հողամասերի աճուրդ-վաճառքներ կազմակերպելու կամ վարձակալության հանձնելու գործընթացի նկատմամբ խստացված հսկողություն իրականացնելու և հողերի օգտագործման նշանակության փոփոխման ընթացակարգի պահանջների պահպանման խնդիրներով,
մարզպետարանի կարիքների համար գնումների կազմակերպման գործընթացով,
-դպրոցների դասասենյակներում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանման և այլ հարցերով:
Մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին մարզպետը հանձնարարեց այցելել դպրոցներ՝ պարզելու աշակերտների բացակայությունների պատճառները և հաջորդ խորհրդակցության ժամանակ բացակայությունների վերաբերյալ ներկայացնել հստակ տեղեկություններ:
Արարատ Գրիգորյանը կարևորեց մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի կողմից տնայցերի կազմակերպման միջոցով խնդիրների վերհանումը և դրանց չեզոքացմանն ուղղված աշխատանքները և հանձնարարեց շարունակել տնայցերը, խմբում ներգրավելով նաև բժիշկ մասնագետների:
Մարզպետը հանձնարարեց քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժի պետին՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահել ճանապարհների սպասարկման խնդիրները, առանձնապես՝ խստորեն վերահսկել մարզի տարածքով անցնող Մ2 մայրուղու ավտոճանապարհի մարզային տարածքի ձմեռային սպասարկումը՝ ձյան տեղումների ժամանակ:
Արարատ Գրիգորյանը մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետին հանձնարարեց նախապատրաստվել քաղպաշտպանության դասընթացները լավագույնս կազմակերպելու համար:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին հանձնարարեց հաջորդ երկուշաբթի օրը անցկացվելիք խորհրդակցությանը ներկայացնել շաբաթվա ընթացքում կատարվելիք ծրագրերը և բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք:
13:47 26.06.2025
Եզրափակչում կհանդիպեն Գերմանիան և Անգլիան․ Մ21 ԵԱ13:38 26.06.2025
36-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանքՀունիսի 24-ին Նոյեմբերյանի քննչական բաժնից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել այլ քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 36-ամյա տղամարդը, որը 2024 թվականի նոյեմբերի 19-ից Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է նախաձեռնողին: ...
13:30 26.06.2025
Հայ պատգամավորները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցելԱշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քերոլ Միլլերին, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Քիմ Յանգին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ […] ...
13:23 26.06.2025
Պորտուգալացի մասնագետները «Ալ Նասրը» գլխավորելու հիմնական թեկնածուներն ենՊորտուգալացի հանրահայտ մասնագետներ Ժորժե Ժեզուշն ու Սերժիու Կոնսեյսաուն կարող են գլխավորել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը»։ Այս մասին հայտնում է A Bola-ն: Ժեզուշը Պրո Լիգայում աշխատելու փորձ ունի: Ժամանակին նա մարզել է «Ալ Հիլալը»: Ավելի վաղ «Ալ Նասրը» հայտարարել էր գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին հեռացնելու մասին: Իտալացին 2024 թվականի աշնանն էր գլխավորել «Ալ Նասրը», որի հետ […] ...
13:16 26.06.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողելՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...
13:07 26.06.2025
Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...
13:00 26.06.2025
«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...