#նորապագա․ ինչպիսի՞ն են այն տեսնում հայտնի հայերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

#նորապագա․ ինչպիսի՞ն են այն տեսնում հայտնի հայերը

17:44 25.01.2021

2020 թվականը լի էր մարտահրավերներով ամբողջ աշխարհի ու հատկապես Հայաստանի համար։ Թևակոխելով նոր տարի՝ բոլորս էլ հասկանում ենք, որ արմատական փոփոխությունների ու նոր մտածելակերպի, արժեքների վերաիմաստավորման ու  առաջ նայելու կարիք կա։ Գուցե դա է պատճառը, որ սկսեցին մտորումները նոր ապագայի շուրջ․ ինչպիսի՞ն այն պետք է լինի, ի՞նչ հենասյուներ պետք է ունենա ու, վերջապես, ո՞րն է յուրաքանչյուրիս դերն այն կերտելու մեջ։

«Ֆիլիպ Մորրիսի» կողմից սոցիալական ցանցերում մեկնարկած #նորապագա համընդհանուր բրեյնսթորմի մասնակիցները փորձեցին պատասխանել վերը նշված հարցերին՝ մարտահրավերը նետելով իրենց ընկերներին ու դառնալով կառուցողական քննարկման մի մասը։ Հետաքրքիր էր տեսնել, որ նոր ապագան հայերը հիմնականում կապում են կրթության, գիտության ու տեխնոլոգիաների զարգացման, սիրո ու փոխըմբռնման, տնտեսական զարգացման հետ։

Հայտնի բլոգեր Կամո Թովմասյանը, օրինակ, կոչ է անում հրաժեշտ տալ անցյալին ու հույսով նայել ավելի լավ ապագային։ «Կպիր գործիդ՝ սա վերաբերվում ա բոլոր ասպարեզի մասնագետներին: Քաղաքագետը իր գործով պետք ա զբաղվի, բժիշկն՝ իր, նկարիչն՝ իր…»․․․ Կամոն անգամ նկար էր տեղադրել՝ ձեռքում մեծ «ՀԱՋՈՂ» տառեր պահած՝ 2020 թվականին ցտեսություն ասելով։

Հանրային կարծիքի մեկ այլ առաջնորդ Հայկ Մկրտչյանը իր գրառման մեջ մանրամասնել է․ նոր ապագան պետք է հիմնված լինի արդյունքաստեղծ կրթության, մեդիագրագիտության, ազգային ինքնորոշման ու երկարաժամկետ մտածողության վրա։ «Մենք ոչ թե պետք ա հպարտանանք, որ աշխարհում առաջին պետությունն ենք, որտեղ շախմատը դպրոցական առակա ա, այլ դրա փոխարեն կամ ևս ռոբոտաշինությունը, ծրագրավորումը պետք ա դառնան կրթական ծրագրի մաս։ Բիզնես մտածողություն ու ինքդ քեզ վաճառելու, փիչինգի, ներկայացման հմտությունները պետք ա լինեն ամենատարրականն ու փոխանցվողը հենց դպրոցից»:

«Երևան» ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը ռադիկալ փոփոխությունների կողմնակից է, երբ խոսքը գնում է #նորապագա կերտելու մասին։ Պետք է սկսել մտածողությունից ու աշխարհին նորովի նայելուց։ Բայց պարզապես որոշելով՝ ոչինչ չի ստացվի․ գործել է պետք։ Առանց կրթության ու գիտության խթանման նոր սերունդը հաջողության չի հասնի։

«Իմացող մարդիկ ասում են, որ մեր տեխնո ու գիտոլորտները հսկայական պոտենցիալ ունեն, բայց արդեն քանի՞ տարի ա պոտենցիալ-պոտենցիալ ենք խաղում, պետք ա շատ արագ ստավկա անել դրա վրա ու պոտենցիալից սկսել ստանալ իրական արդյունքներ»։

Occio բրենդի հիմնադիր տաղանդաշատ Արգո Հովսեփյանը յուրովի է մոտեցել #նորապագա կերտելու մարտահրավերին։ «Գործը գլուխ բերելու համար պետք է միասնականություն, իսկ պայծառ մտքերը վառում են նոր ապագայի լույսը»։ Արգոյի կողմից նախագծված ու ձեռագործ ջրի շշերը կօգնեն գրասենյակներում ավելի քիչ պլաստիկ օգտագործել ու այդ իսկ ձևով նոր ապագայում ունենալ ավելի eco-friendly միջավայր։

«Ավրորա Բարեալիս» ընկերության հիմնադիր Արթուր Ազիզյանը #նորապագա-յի մասին մտածելով՝ ակրոստիքոս է գրել՝ նշելով, որ նոր ապագայի տեսլականը «մեզ՝ հայերիս, ստվեր է պետք» գաղտնագրի մեջ է։ Արթուրը նշում է, որ հայ մեծերի պատգամը չըմբռնելով, մենք այն ժառանգել ենք նոր սերնդին, թողնելով նոր ճանապարհները, խարխափել ենք հնի մեջ։ Լուծումը միավորման մեջ է․ «Մեկը պիտի դառնա ազգ, ազգն էլ դառնա մեկ»։ Նոր ապագա կերտելու համար պետք է պարտվել իմանալ, պարտությունից դասեր քաղել ու ձգտել դեպի խելամիտ հաղթանակներ․ «Պարտված է նա, ով պարտվել չիմացավ, հաղթող է նա, ով խելք կսիրի»։

Հոդվածը ստեղծվել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ՝ #նորապագա արշավի շրջանակներում։ Ընկերությունները չեն փոխում ապագան․ դա անում են մարդիկ։ Ցուցաբերելով հոգատարություն մեր հաճախորդների, մեր անձնակազմի ու մեր շրջապատի նկատմամբ, կիսելով արժեքներն ու մարտահրավերները, մենք նպատակ ունենք միասին կերտել ավելի լավ ապագա՝ օգնելով հազարավոր կանանց ու տղամարդկանց բարելավել իրենց կյանքը։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

15:16 20.08.2025

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

Եվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

BACK_TO_TOP