19:03 25.01.2021
Դեպքն անցյալ ամիս էր կատարվել՝ Աջափնյակ վարչական շրջանում։
Ամանորի գիշերը որոշել էին դպրոցականներին անակնկալ մատուցել՝ տհաճ անակնկալ, որը ո՛չ դպրոցի և ո՛չ էլ աշակերտների օգտին չէր…
Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին թիվ 22 դպրոցի դռան փականը և, օգտվելով այն հանգամանքից, որ դպրոցի մի մասում նորոգման աշխատանքներ են ընթանում, ըստ նախնական տվյալների՝ երեք լվացարան և 2 հազար 140 ջեռուցման մարտկոց էին գողացել՝ պատճառելով մոտ 13 միլիոն 500 հազար դրամի նյութական վնաս։
Կատարվածի վերաբերյալ հունվարի 1-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։
Դպրոց մեկնած իրավապահները ուսումնասիրեցին դեպքի վայրը` պարզելու, թե որտեղից և ինչ հանգամանքներում է կատարվել գողությունը:
Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ մարտկոցների մի մասը դեռ տեղադրված չէին: Այդ քայլին գնացողը, հավանաբար, տեղյակ էր եղել, որ դպրոցում ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում, ինչպես նաև, թե մարտկոցները որտեղ են պահեստավորված։ Չէր բացառվում` ներսի մարդ լիներ։ Վարկած, որը բացահայտման բանալին էր դառնալու։
Քրեական հետախույզները դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզեցին, որ գողությունը կատարել էր դպրոցում շինարարական աշխատանք կատարող մի բանվոր՝ կաթսայատան աշխատողի հետ, որոնցից մեկը՝ Գյումրիի, մյուսը Քասախ գյուղի բնակիչ էր։
Իրավապահները հունվարի 9-ին դպրոցի կաթսայատան աշխատակցին բերման ենթարկեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։ Հետագա միջոցառումներով, համագործակցելով ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, հունվարի 20-ին Գյումրից Երևան բերման ենթարկվեց նաև մյուս կասկածյալը, որի «Օպել» մակնիշի մեքենայով էլ տեղափոխել էին ջեռուցման մարտկոցները։
Նշենք, որ Քասախ գյուղի 35-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Ըստ նրա՝ բուսական զանգվածը թմրանյութ է՝ իր օգտագործման համար:
Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...