23:11 25.01.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ մանկատան նախկին շրջանավարտ Ա․Ե․-ն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) հիման վրա 2020 թ․ սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքում ձեռք է բերել 92 քմ մակերեսով անշարժ գույք.
«Ա․ Ե․-ն՝ որպես մանկատան շրջանավարտ, 09.03.2020 թ․ ստացել էր բնակարանի գնման վկայագիր, որը կորցրելու պատճառով 18․08․2020 թ․ևս մեկ անգամ դիմել է նախարարություն և ստացել փաստաթղթի կրկնօրինակը։
Սահմանված ընթացակարգով՝ գույքի սեփականատիրոջ և գնորդի՝ մանկատան շրջանավարտի միջև կնքվել է բնակարանի առքուվաճառքի պայմանագիր, որը վավերացվել է նոտարի կողմից։ Մինչ բնակարանի գնման կազմակերպումը, քաղաքացուն բազմիցս առաջարկվել է բնակտարածք՝ նախարարության ենթակայության ներքո գտնվող սոցիալական բնակարաններում, ինչից վերջինս հրաժարվել է:
Քաղաքացուն առաջարկվել է նաև աշխատանք, որից ևս հրաժարվել է՝ նախընտրելով ապրել դրսում։
Շնորհակալություն ենք հայտնում քաղաքացիներին ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար՝ միաժամանակ հայտնելով, որ քաղաքացու կյանքի որակի բարձրացման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...