Դատավորները վրդովված են՝ կոռուպցիայից, պատվերից հարցեր են տալիս «ամենաազնիվները»․ «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Դատավորները վրդովված են՝ կոռուպցիայից, պատվերից հարցեր են տալիս «ամենաազնիվները»․ «Հրապարակ»

08:49 30.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգում վրդովված են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացից: Թեկնածուներին ընտրող դատավորների ընդհանուր 2-րդ ժողովին 240 դատավորից հազիվ 80 հոգի է ներկայացել: Դատավորներն այս ամենը կրկես են համարում եւ վրդովված են։

«Մենք էլ, իրենք էլ գիտենք, որ ինչ թեկնածու էլ ուղարկեն ԱԺ, չի ընտրվելու, քաղաքական որոշում է պետք, հավատացեք՝ ոչ մի նորմալ, կենսագրություն, փորձ ունեցող դատավորի դուր չի գա, որ կենսագրությունում գրվի, որ ընտրվել է թեկնածու, սակայն ԱԺ-ում չի անցել»,- ասաց մեր զրուցակիցը՝ վրդովված, որ ԱԺ-ում իրենց կոլեգաներին կոռուպցիայից, պատվերից հարցեր են տալիս «ամենաազնիվները»՝ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ այս պահին ՍԴ-ում 2 տեղ կա թափուր: ԱԺ-ն ՍԴ դատավորի պաշտոնում չի հաստատել ՀՀ նախագահի թեկնածու Էմիլ Բաբայանին: Ապա դատավորների ընդհանուր ժողովի թեկնածու Ելիզավետա Դանիելյանին, այնուհետեւ դատավորների ժողովն առաջարկեց Արման Դիլանյանին, ում թեկնածությունը կքննարկեն սեպտեմբերի 10-ին գումարվելիք ԱԺ առաջին նիստում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP