14:14 30.06.2018
Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1991-1994 թթ․ ծավալված ռազմական գործողությունների շնորհիվ արցախյան հատվածում հայ-ադրբեջանական փաստացի սահմանը կրճատվել է 3.3 անգամ։ Սահմանագծերի համեմատության արդյունքում նման եզրակացության է հանգել քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Քարտեզում կանաչ գույնով նշված են ԼՂԻՄ-ի գոյության շրջանում եղած սահմանները, նարնջագույնով՝ ներկա սահմանները (հյուսիսում կա համընկնում)։ Կարմիրով ներկված են Մարտակերտի ու Մարտունու շրջաններում Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական տարածքները։
Artsakhpress.am-ում հրապարակած հոդվածում Էլբակյանը գրել է, որ Արցախյան պատերազմի հաղթանակի կարևորությունը ներկայացվում է երեք չափումներով՝ հումանիտար, մշակութային ու ռազմաանվտանգային։ Վերջինի դեպքում հիմնավորումներից մեկն այն է, որ նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող տարածքների ազատագրումը թույլ է տվել կրճատել Ադրբեջանի հետ սահմանագծի երկարությունը։
Սյունիքի ու Վայոց ձորի արևելյան հատվածներում Ադրբեջանի հետ սահմանի վերացումը, Արցախյան հատվածում սահմանագծի ընդհանուր կրճատումը թույլ է տվել անվտանգությունն ապահովել ավելի քիչ ռազմական ենթակառուցվածքով՝ քիչ դիրքերով, քիչ մարդկանցով, քիչ ռեսուրսներով։
Էլբակյանը ներկայացրել է նաև ուսումնասիրության «չոր» արդյունքները՝ սահմանների երկարությունները թվերով.
«Այսինքն՝ պատերազմի շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածը կրճատվել է շուրջ 670 կմ-ով կամ 3.3 անգամ», – ամփոփել է Էլբակյանը։
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...