10:05 29.01.2021
Եվրոպական Միությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պակասի պատճառով կարող է արգելափակել դեղամիջոցի մատակարարումը Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է Independent պարբերականը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նամակին, որը հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ։
Ավելի վաղ AstraZeneca ընկերությունը հայտարարել էր, որ երաշխավորում է պատվաստանյութի մատակարարումը Բրիտանիային, սակայն հետաձգում է ԵՄ-ի մատակարարումները։ Բանն այն է, որ Բրիտանիան ավելի վաղ է պայմանագիր ստորագրել ընկերության հետ։ Ի պատասխան՝ Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել էր, որ, հնարավոր է, արտակարգ միջոցներ կիրառվեն պատվաստանյութերի, այդ թվում՝ Pfizer-ի դեղամիջոցի արտահանումը սառեցնելու համար։ Վերջինիս 40 միլիոն դեղաչափի պատվեր է տվել Լոնդոնը։ Պատվերը գտնվում է Pfizer-ի՝ Բելգիայում գտնվող գործարանում։
Իսկ Politico լրատվամիջոցը հաղորդում է, որ Բրյուսելն արդեն համաձայնեցրել է պատվաստանյութի արտահանման մեխանիզմները։ ԵՄ տարածքից դեղամիջոցներն արտահանել հնարավոր է միայն հատուկ թույլտվությամբ։ Եվրոպական երկրները նման թույլտվություն կտան միայն այն պայմանով, եթե պատվաստանյութ արտադրողներն ապահովեն պատվերները ԵՄ ներսում։ Ակնկալվում է, որ այս սխեման կհաստատվի հունվարի 29-ին։
Վերջին շաբաթներին ԵՄ-ն բախվել է խնդիրների՝ կապված պատվաստանյութերի մատակարարումների հետ։ Մատակարարման ժամկետների հետաձգումը կարող է խաթարել Եվրոպական Միության բնակչության 70 տոկոսին մինչև հունիս-օգոստոս ամիսները պատվաստելու Բրյուսելի ծրագիրը։
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...