10:35 29.01.2021
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 102 միլիոնը։ Հիվանդությունը 2 201 044 մարդու կյանք է խլել։Այս մասին են վկայում Worldometers կայքի տվյալները։ Մինչև օրս վարակվածների և վիրուսից մահացածների թվով առաջին հորիզոնականում է գտնվում ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 26 միլիոնից ավել մարդու մոտ։ Նրանցից 443 հազարը մահացել են։
Ավելի քան 10 միլիոն դեպքով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հնդկաստանը, որին 9 միլիոն դեպքով հաջորդում է Բրազիլիան։ Դեպքերի թվով 4-րդ և 5-րդ տեղում են Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան։ Երկու երկրներում էլ մինչև օրս հաստատված դեպքերի թիվը գերազանցում է 3 միլիոն 700 հազարը։
Իսկ մահվան դեպքերի թվով առաջին 3 հորիզոնականները զբաղեցնում են ԱՄՆ-ն, Բրազիլիան և Մեքսիկան, որոնց հաջորդում են Բրազիլիան և Մեծ Բրիտանիան։
Թուրքիայում կորոնավիրուս է հայտնաբերվել գրեթե 2,5 միլիոն մարդու մոտ, որոնցից 25 հազարը՝ մահվան ելքով։ Իրանում մինչև օրս կորոնավիրոսով հիվանդացել է գրեթե 1 միլիոն 400 հազար մարդ, մահացել է 57 հազարը։ Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդացել է գրեթե 230 հազար մարդ, որոնցից մահացել է 3113-ը։ Իսկ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 256 հազար դեպք, որոնցից 3127-ը՝ մահվան ելքով։
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...