ՌԴ ԱԻՆ-ի սակրավորները ԼՂ-ում վնասազերծել են ավելի քան 15,5 հազար պայթյունավտանգ առարկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

ՌԴ ԱԻՆ-ի սակրավորները ԼՂ-ում վնասազերծել են ավելի քան 15,5 հազար պայթյունավտանգ առարկա

12:09 29.01.2021

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում: ՌԴ ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ նրանք ուսումնասիրել են ավելի քան 123 հա տարածք և հայտնաբերել են շուրջ 15,5 հազար պայթուցիկ առարկա:

Նախարարությունը նշում է, որ «Լիդեր» կենտրոնի հրատեխնիկական խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում (ավելի վաղ՝ Ասկերանում): Ամբողջ ժամանակահատվածում այս տարածքներում մասնագետները հետազոտել են ավելի քան 110 հա տարածք, որտեղ գտել են շուրջ 15 հազար զինամթերք: Տեղի բնակիչներն օգնություն են տրամադրում վարչության աշխատակիցներին՝ մասնավոր տարածքներում պայթուցիկ օբյեկտների հնարավոր առկայության մասին տեղեկություններ հայտնելով։

Գերատեսչությունը հաղորդում է, որ հայտնաբերված զինամթերքի մեջ արդեն կա ավելի քան 6800 հրետանային արկ և 3400 տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ավելի քան 730 ականանետի ական և ավելի քան 1100 նռնակ:

Միայն երեկվա ընթացքում պիրոտեխնիկները հայտնաբերել են 115 պայթյունավտանգ առարկա, որոնց մասին տեղեկատվությունը ստացվել է տեղի բնակչությունից:

Դրան զուգահեռ ականազերծումը շարունակվում է Աղդամի շրջանի Աֆաթլի բնակավայրի մոտակայքում: Այնտեղ պիրոտեխնիկներն արդեն ուսումնասիրել են շուրջ 13 հա տարածք, հայտնաբերել և վնասազերծել են 395 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ 100 հակատանկային և 196 հակահետևակային ական, ինչպես նաև 98 նռնակ:

ՌԴ ԱԻՆ-ի կայքում նաև նշվում է, որ գերատեսչության մասնագետներն ադրբեջանցի գործընկերների հետ միասին մաքրում են տարածքը ձեռքով և Մոսկվայից բերված երկու MV-4 ականազերծող մեքենաների միջոցով:

Գերատեսչությունը հավելում է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի և Ադրբեջանի ԱԻՆ-ի համագործակցության շրջանակներում շարունակվում են տեսական և գործնական պարապմունքները հանրապետական ԱԻՆ-ի 30 պիրոտեխնիկների հետ։ Դասընթացների ընթացքում ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները պատմում են պայթյունավտանգ առարկաների կառուցվածքային առանձնահատկությունների մասին և մանրակերտերի վրա ցույց են տալիս դրանց գործունեության սկզբունքները և չեզոքացման մեթոդները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել

15:43 11.08.2025

Լուկաս Սելարայանը երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն արգենտինական «Բելգրանոյի» կազմում երկրորդ խաղն անընդմեջ գոլ է խփել: Արգենտինայի Սուպերլիգայի «Բանֆիլդի» դեմ չորրորդ տուրի տնային խաղի 48-րդ րոպեին Սելարայանը հաշիվը դարձրել է 2-0: Խաղը ավարտվել է 2-1 հաշվով: 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանն ու ճանաչվել լավագույն ֆուտբոլիստ: «Բանֆիլդի» պահեստային խաղացողների կազմում է եղել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան […] ...

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը

15:38 11.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Վարչապետը Ֆրանսիայի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես` «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, […] ...

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

15:29 11.08.2025

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կոտայքի մարզում կապարակնքել է գազի շարժական լցակայան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրի սկզբնամասում «Արման Եղիազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող «ԶԻԼ 130» մակնիշի 37 BP 331 հաշվառման համարանիշով՝ շարժական լցակայան հանդիսացող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Տեսչական […] ...

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

15:19 11.08.2025

ՊՆ N զորամասի զինծառայող է հանկարծամահ եղել

Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ...

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը  «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

15:11 11.08.2025

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Լիվերպուլից» տեղափոխվել է «Ալ Հիլալ»

Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսն Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Ռիադի ակումբը վճարել է 53 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 3 տարվա պայմանագիր: «Լիվերպուլը» երեք տարի առաջ Նունյեսի տրանսֆերի համար «Բենֆիկային» վճարել էր 85 միլիոն եվրո: ...

SHANTNEWS

15:00 11.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP