17:30 01.02.2021
Լիբանանի տարածքում՝ սահմանի մոտ, իսրայելական բանակի անօդաչու թռչող սարք է ընկել։ TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիբանանի բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ «երկնագույն գծի» (Արաբական Հանրապետության սահմանը) հատվածում օպերատիվ գործողությունների ընթացքում Լիբանանի տարածքում ընկել է Իսրայելի Պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարք: Տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա», – գրված է բանակի հայտարարությունում:
TASS-ը հավելում է, որ Al Mayadeen հեռուստաընկերությունը, վկայակոչելով շիական «Հըզբոլլահ» կազմակերպության ռազմական-տեղեկատվական ծառայությանը, հաղորդել է, որ անօդաչուն խփվել է Լիբանանի հարավային շրջանների երկնքում այն բանից հետո, երբ ներխուժել է հարևան երկրի օդային տարածք, ընկել է Բլեյդի շրջանում և գտնվում է «Հըզբոլլահի» զինյալների ձեռքում։
Նախորդ անգամ իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ 2020 թվականի հուլիսին իր փոքր անօդաչու թռչող սարքն ընկել է Լիբանանի հարավում: Լիբանանյան լրատվամիջոցները անցյալ տարվա օգոստոսի 23-ին հաղորդել էին, որ Արաբական Հանրապետության սահմանները խախտած իսրայելական անօդաչու ինքնաթիռը խոցվել է Այթ ալ-Շաաբ բնակավայրի մոտակայքում:
10:10 14.05.2025
Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել․ «20 տարի է աշխատում եմ այս բնագավառում, Արարատի մարզում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում։ Քաղցրաշեն գյուղ»։ ...
10:00 14.05.2025
Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է արել հյուսիսարևմտյան Գազայի բնակիչներին տարհանվել հարավըԻսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի հյուսիս-արևմուտքի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել անկլավի վարչական կենտրոնում գտնվող անվտանգ տարածքներ: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Իսրայելի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ավիչայ Էդրին։ «Բոլոր նրանք, ովքեր ապրում են Ջաբալիայում, Թել էլ-Զաաթարում, Շեյխ Զայեդում, Ան-Նուրում, Աս-Սալամում և Ալ-Ռաուդում. վերջին նախազգուշացումը: Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է հարվածել այն տարածքներին, որտեղից հրթիռներն արձակվել […] ...
09:50 14.05.2025
Al Jazeera. Իսրայելի հյուսիսային Գազայի հատվածի վրա հասցված հարվածի զոհերի թիվը հասել է 45-իԳազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիյա փախստականների ճամբարին և Ջաբալիա ալ-Բալադ շրջանին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Չորեքշաբթի գիշերը անկլավի վրա իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը, ինչպես հաղորդվում է, գերազանցել է 50-ը: Ավելի վաղ իսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսարևմտյան […] ...
09:40 14.05.2025
Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համարԲոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը ևս մեկ ժամկետով՝ փորձելով նվազեցնել աջերի հաղթանակի հնարավորությունը։ «Ես Բոլիվիայի ժողովրդին բացարձակ վճռականությամբ տեղեկացնում եմ օգոստոսին կայանալիք ընտրություններից դուրս գալու իմ որոշման մասին, քանի որ համոզված եմ, որ ես գործոն չեմ հանդիսանա ժողովրդական քվեն բաժանելու համար և չեմ նպաստի ֆաշիստական աջակողմյան նախագծի իրականացմանը»,- ասել […] ...
09:35 14.05.2025
ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներինՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի առաջնորդներին հրավիրել դաշինքի հունիսյան գագաթնաժողովին՝ շարունակելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ կապերն ամրապնդելու իր ընթացքը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հունիսի 24-ին և 25-ին Հաագայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասիայում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ առանձին հանդիպումներ չեն սպասվում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարող է […] ...
09:29 14.05.2025
2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...