Պարսից ծոցի երկրները կրկին խստացրել են կորոնավիրուսային սահմանափակումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+34.09 oC

Պարսից ծոցի երկրները կրկին խստացրել են կորոնավիրուսային սահմանափակումները

15:43 04.02.2021

Պարսից ծոցի մի շարք երկրներ COVID-19-ի հետ կապված իրավիճակի պատճառով խստացրել են սահմանափակումները։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Այսպես, Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են ուղևորություններ դեպի թագավորություն 20 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Երկրում արգելվել են հարսանիքները և խնջույքները։ 10 օրով փակվել են առևտրի կենտրոնները, մարզասրահները և ժամանցի վայրերը։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ նոր սահմանափակումները կարող են երկարաձգվել։ Ընդհանուր առմամբ՝ թագավորությունում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի 368 հազար դեպք, որոնցից 6380-ը՝ մահվան ելքով։

Քուվեյթի իշխանությունները երկու շաբաթով արգելել են օտարերկրացիների մուտքը երկիրը։ Այս սահմանափակումն ուժի մեջ կմտնի փետրվարի 7-ին։ Բոլոր ձեռնարկությունները պետք է փակվեն երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան 5-ը։ Փակ են առողջարանային կենտրոնները, մարզասրահները։ Արգելվել են նաև փետրվարի 25-ին՝ երկրի Ազգային օրվան նվիրված տոնակատարությունները։ Քուվեյթում, ինչպես Սուադյան Արաբիայում, Նոր տարվանից հետո օրական դեպքերի թիվը աճել է։ Քուվեյթում մինչև օրս արձանագրվել է կորոնավիրուսի 166 հազար դեպք, որոնցից 950-ը՝ մահվան ելքով։

Կատարում նույնպես նոր սահմանափակումներ են ուժի մեջ մտել, քանի որ Նոր տարվանից հետո դեպքերի թիվն աճել է։ Մինչև օրս այնտեղ արձանագրվել է կորոնավիրուսի 152 հազար դեպք, 240 մահվան դեպք։

Հունվարի կեսերից ցամաքային սահմանները փակել է Օմանը, սակայն թռիչքներ շարունակում են իրականացվել։ Օմանում հայտնաբերվել են նաև կորոնավիրուսի մուտացված տարբերակներ։

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում, փակվել են բոլոր բարերը և փաբերը ամբողջ փետրվար ամսվա համար։ Նոր տարվա տոնախմբություններից և զբոսաշրջիկների հոսքից հետո Դուբայում կորոնավիրուսի դեպքերի թիվը աճել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

15:16 20.08.2025

Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Պապուաշվիլի

Եվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

15:08 20.08.2025

«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքը

Եղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...

SHANTNEWS

15:00 20.08.2025

SHANTNEWS

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

14:54 20.08.2025

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

14:41 20.08.2025

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

14:36 20.08.2025

Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...

BACK_TO_TOP