22:26 30.06.2018
Վաշինգտոնի տարածքում հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է եզակի մետաղյա վահանակ, որը ժամանակին ամրացված է եղել Միհրան և Արշակ Կարակեոզեանների Նյու Յորքի նշանավոր Fifth avenue-ի հասցեով գտնվող գորգավաճառանոցի պատին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Այս օրերին, երբ Վաշինգտոնում ընթանում է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» ամենամյա ազգագրական փառատոնը, ինձ հաջողվեց ձեռք բերել այս եզակի մետաղյա վահանակը, որը պատահականորեն հայտնաբերվել էր Վաշինգտոնի տարածքում՝ հողային աշխատանքներ իրականացնելիս և մի փոքր վնասվել է տրակտորի հարվածից: Պեղված այս եզակի գտածոն ժամանակին ամրացված է եղել Միհրան և Արշակ Կարակեոզեանների Նյու Յորքի նշանավոր Fifth avenue-ի հասցեով գտնվող գորգավաճառանոցի պատին: Վահանակի վրա գրված է. «Karagheusian’s Herati Rugs».
Կարակեոզեանները Ամերիկայի Միացյալ Նահանգներում հաստատված նշանավոր գորգավաճառ-ձեռնարկատերեր էին, ովքեր շուրջ 60 տարի ներգրավված էին գորգագործության և գորգի վաճառքի բիզնեսի մեջ: 1920-30-ական թվականներին նրանք ունեին շուրջ 1700 աշխատողներ: Կարակեոզեան եղբայրները հայտնի են նաև իրենց լայնածավալ բարեգործական նախաձեռնություններով և մեծ աջակցություն են ցուցաբերել Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայ որբերին և վերապրողներին:
Եղբայրներից Արշակ Կարակեոզեանը 1943-1952 թթ. հանդիսացել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության նախագահը»,-ասված է գրառման մեջ:
https://www.facebook.com/photo.php?fbid=1264777410326259&set=a.110722745731737.14853.100003820364768&type=3&theater
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...