Գյումրիում կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Գյումրիում կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան

12:24 07.02.2021

Երեկ Գյումրիում կայացել է «Հարսանիք թիկունքում» ֆիլմի պրեմիերան: Մինչ ցուցադրությունը ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը խոսել է ֆիլմի նկարահանման աշխատանքների մասին ու նշել, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո չէր համարձակվի ստանձնել ժողովրդի համար զգացմունքային այս ներկայացման նկարահանման աշխատանքները:

«Վստահաբար կարող եմ ասել, որ ես չէի կարողանա նկարել, որովհետև նկարահանման հրապարակում հուզվել եմ. նույնիսկ եթե 11 դուբլ է նկարահանվել ինչ- որ մի տեսարան: Համոզված եմ, որ եթե հիմա անդրադառնայի այս թեմային, հաստատ չէի կարող նկարել. հոգեպես և ֆիզիկապես պատրաստ չէի լինի: Ի սկզբանե նպատակը և գաղափարախոսության ասելիքը և հուզականության դաշտը նախատեսված էր բոլորովին այլ դեպքերի և իրադարձությունների համար: Ցավոք էն աղետը, որ տեղի ունեցավ այս վերջին էտապում, բոլորիս ներաշխարհը փոխեց, բոլորիս հուզվելու ընկալման հատկությունն էլ է հիմա փոխվել, էդ իմաստով ֆիլմը բոլորավին ուրիշ ազդեցություն է ունենում հիմա արդեն: Երևանյան պրեմիերայից հետո մենք զգացինք, թե դահլիճում ինչ հուզական մթնոլորտ էր և կարծում եմ՝ սա տրամաբանական է»-ասել է ֆիլմի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

Ապրիլյան պատերազմի օրերին թիկունքում կատարվող իրադարձությունները նկարագրող պիեսի նկարահանումները մեկնարկել էին փետրվարի սկզբներին։ Մինչ այդ անցկացված փորձնական նկարահանումների ընթացքում ստեղծագործական խումբը գտել էր դրվագների պատկերավորման դեկորային ու սյուժետային նոր լուծումներ։ Ներկայացման էկրանավորումը կատարվել է դրամատիկական թատրոնի բեմում, որը վերածվել էր նկարահանման տաղավարների։ Առաջին անգամ հենց բեմում ներկայացման նկարահանումները նորույթ էին ստեղծագործական խմբի համար։

«Մենք այս 44 օրերի ընթացքում էնքան էինք տեսել ու ապրել էդ ցավը, որ ինձ թվում էր՝ մեզ էլ ոչ մի բան չի զարմացնելու ու ոչ մի էմոցիա մենք էլ չենք արտահայտելու, բայց միևնույն ժամանակ հասկանում ենք, որ էն խոսքը, որ կար, էն ասելիքը, որ ուներ ներկայացումը, որ մենք պիտի շարունակենք ապրել, հիմա առավել քան երբևէ արդիական է. մենք պիտի շարունակենք ապրել, որովհետև պիտի շարունակենք մեր տղաների գործը. մեջքներս բարձր քայլենք առաջ. դա հանուն մեր տղաների ու հանուն նրանց, ովքեր իրենց կյանքը զոհել են մեզ համար»-նշում է Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Մանե Մխոյանը:

Ֆիլմում առանցքային են հայ կնոջ ու տատիկի այն կերպարները, որոնք առաջնագիծ են ճանապարհում իրենց որդիներին ու թոռնիկներին և աղոթքներով սպասում նրանց վերադարձին: Հենց այս կերպաներն այսօր մեր իրականության մեջ են, մայրեր, որոնք նորօրյա պատերազմց հետո էլ դեռ  փնտրում ու սպասում են իրենց զավակներին, որդեկորույս ծնողներ, որոնք մխիթարվում են իրենց որդիների հերոսական սխրագործությունների պատմություններով: Դերասանուհիները խոստովանում են, որ թեկուզ բեմում ու խաղարկային, նման կերպարներ մարմնավորելը և հուզական դաշտ ապահովելը եղել է բարդ ու դժվար աշխատանք։

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

11:28 16.08.2025

«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Էշտորիլի» հարձակվող Ռոդրիգու Ռամուշը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», տեղեկացնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը «Բենֆիկայի» սան է, թեև երբեք չի խաղացել պորտուգալական ակումբի հիմնական թիմում։ Ռամուշը նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Տոնդելայում»։ Նա Պորտուգալիայի երկրորդ լիգայում 28 խաղում խփել է 4 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։ ...

Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները

11:10 16.08.2025

Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, այցելում է Հայաստանի Հանրապետության դատախազության տարածքային ստորաբաժանումներ, ամփոփում է Դատախազության կատարած աշխատանքներն ու սահմանում հաջորդ տարվա առաջնահերթությունները: 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով եղել է Դատախազության շուրջ 15 ստորաբաժանումներում, իսկ 2025 թվականի մարտի 14-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի ամփոփիչ նիստը: Նիստի ընթացքում […] ...

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված 12 հարցերով ընդունվել են որոշումներ

11:00 16.08.2025

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված 12 հարցերով ընդունվել են որոշումներ

Օգոստոսի 12-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը։ Օրակարգում ընդգրկված էին տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարությունների տեղեկատվական փոխգործակցության զարգացման հայեցակարգի նախագծի, ինչպես նաև անօրինական միգրացիայի դեմ պայքարում փոխգործակցության, […] ...

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին Ուկրաինայում երկարատև խաղաղություն է անհրաժեշտ

10:46 16.08.2025

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին Ուկրաինայում երկարատև խաղաղություն է անհրաժեշտ

Ռուսաստանը հետաքրքրված է Ուկրաինայի երկարաժամկետ կարգավորմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մեր երկիրը անկեղծորեն շահագրգռված է դրան վերջ դնելու հարցում։ Սակայն, միևնույն ժամանակ, մենք համոզված ենք՝ որպեսզի ուկրաինական կարգավորումը լինի կայուն և երկարաժամկետ, պետք է վերացվեն ճգնաժամի բոլոր արմատական պատճառները, որոնք բազմիցս քննարկվել են», – ասել է Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ […] ...

Ամերիկյան կործանիչներն ուղեկցել են Պուտինի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհին

10:44 16.08.2025

Ամերիկյան կործանիչներն ուղեկցել են Պուտինի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհին

Ամերիկյան կործանիչներն ուղեկցել են Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «F-22 կործանիչները ուղեկցել են Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը Ալյասկայից Ռուսաստան ուղևորվելու ճանապարհին », – ասվում է հաղորդագրության մեջ։ Շաբաթ երեկոյան Պուտինը հանդիպեց Թրամփի հետ Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: ...

Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից

10:33 16.08.2025

Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից

Իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հեռացվել է UFC-ի մարտիկների ցուցակից; Այս մասին հաղորդում է UFC Roster Watch-ը: Իդեպ UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոնն ավելի վաղ հանձնել էր իր առաջին դոպինգ թեստը և Դանա Ուայթը հաստատել էր, որ 37-ամյա Քոնորը կարող է մասնակցել Սպիտակ տան մրցաշարին։ Մաքգրեգորը 2021 թվականի հուլիսից հետո օկտագոն դուրս չի եկել: Իռլանդացին ունի […] ...

BACK_TO_TOP