10:24 08.02.2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ընտրությունների արդյունքների կեղծման մասին, համապատասխան հայցերի դիտարկումը, ինչպես նաև հունվարի 6-ին Կապիտոլիումի տարածքում տեղի ունեցած անկարգություններն ամերիկյան հարկատուներին արժեցել են 519 միլիոն դոլար։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը՝ նշելով, որ ծախսերն օրեցօր աճել են, քանի որ պետական կառույցները բոլոր մակարդակներում ստիպված են եղել բյուջեի միջոցներն ուղղել Թրամփի և նրա աջակիցների գործողություններին արձագանքելուն։
Ծախսերը ներառում են տասնյակ անօգուտ դատական գործերի համար իրավաբանական վճարները, ուժեղացված անվտանգությունը՝ ի պատասխան քվեաթերթիկները հաշվողների հանդեպ սպառնալիքների, Կապիտոլիումի գրոհից հետո անհրաժեշտ վերանորոգման թանկարժեք աշխատանքները։
519 միլիոն դոլարից ավելի քան 480 միլիոնը հատկացվել է մինչև մարտի կեսը Վաշինգտոնում Ազգային գվարդիայի զինվորականների տեղակայման ծախսերը հոգալուն։ Եվս 28 միլիոն նահանգներն ուղղել են Ջո Բայդենի երդմնակալության նախաշեմին անվտանգության ապահովման միջոցառումներին։
Հիշեցնենք՝ հունվարի 6-ին, երբ ԱՄՆ Կոնգրեսը հաստատում էր նախագահական ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը, Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին Կապիտոլիումի շենք։ Անկարգությունների հետևանքով 5 մարդ էր մահացել։
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...