13:39 08.02.2021
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Մոսկվայում էր գտնվում փետրվարի 4-6-ը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո Բորելը հայտարարել էր՝ կան ոլորտներ, որոնցում Ռուսաստանն ու Եվրամիությունը պետք է համագործակցեն, Բրյուսելը կողմ է Մոսկվայի հետ երկխոսությանը՝ չնայած որոշ հարցերում առկա տարաձայնություններին։
Իսկ Բրյուսել վերադառնալուց հետո Բորելն իր բլոգում կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը հեռանում է Եվրամիությունից, և դրա մեղավորը հենց Ռուսաստանն է։
«Իմ այցը Մոսկվա ցույց տվեց, որ Ռուսաստանը չի ցանկանում օգտվել ԵՄ-ի հետ ավելի կառուցողական երկխոսություն ունենալու հնարավորությունից։ Սա ցավալի է, և մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք»,- գրել է Ժոզեպ Բորելը։
Լավրովի հետ մամուլի ասուլիսը Բորելը որակել է ագրեսիվ, իսկ ասուլիսին նախորդող քննարկումները՝ լարված։
«Երբեմն իմ ռուս գործընկերոջ հետ քննարկումը մեծ լարվածության էր հասնում, երբ ես կոչ էի անում ազատ արձակել պրն. Նավալնիին, ինչպես նաև լիարժեք և անկողմնակալ կերպով հետաքննել նրա հանդեպ մահափորձը»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Բորելի խոսքերով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև մի շարք հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։
«Ես պնդել եմ, որ հարկավոր է առաջընթաց կատարել Մինսկի համաձայնագրի իրագործման ուղղությամբ, հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Մեր քննարկած թեմաների շարքում էր նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում տիրող ճգնաժամերը։ Մենք նաև համաձայնեցինք այն հարցում, որ հարկավոր է շարունակել համագործակցությունը Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի հարցում»,- հավելել է Ժոզեպ Բորելը։
Ռուսաստանի արտգործնախարարությունը, սակայն, նշել է, որ Բորելի հայտարարությունները Բրյուսել վերադառնալուց հետո հակասում են Մոսկվայում հնչեցրած խոսքերին։ РИА Новости գործակալությունը հաղորդում է, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ զարմացած են այցի արդյունքների վերաբերյալ Բորելի գնահատականներից։
«Ռուսական կողմը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է բանակցությունների արդյունքները, և նա բոլոր հնարավորություններն ուներ՝ անմիջապես սեփական գնահատականը տալու։ Ոչ ոք չի սահմանափակել նրան ո՛չ ժամանակի, ո՛չ ձևաչափի առումով»,- հայտնել են ՌԴ արտաքին գերատեսչությունից։
Մոսկվան ենթադրում է, որ Բորելը նման մեկնաբանություններ է արել, քանի որ Բրյուսելում նրան բացատրել են, թե ինչ շեշտադրումներ էր հարկավոր անել։
Եվրամիության դիվանագիտության ղեկավարի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները քննադատել են նաև Եվրոպայում։ Հենց այն ժամանակ, երբ Բորելը Մոսկվայում էր գտնվում, Ռուսաստանը երկրից արտաքսեց Գերմանիայի, Լեհաստանի և Շվեդիայի 3 դիվանագետների՝ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ցույցերին մասնակցելու համար։ Politico թերթը, հոդվածում քննադատելով մամուլի ասուլիսի ժամանակ Բորելի մեկնաբանությունները, ընդհանուր առմամբ, ասուլիսն անվանել է աղետալի։
«Ընդհանուր առմամբ, Բորելի ելույթն աղետալի էր։ Նա խոստովանեց, որ ԵՄ-ն որևէ քայլ չի ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում՝ կապված Նավալնիի գործի հետ։ Բորելը՝ Իսպանիայի նախկին արտգործանախարարը, կիսաժպիտով լուռ լսում էր, երբ Լավրովն իր ամփոփիչ խոսքում նախատեց Եվրամիությանը՝ կառույցն անվանելով անհուսալի գործընկեր»,- գրում է թերթը։
Բորելի այցին բացասական գնահատական են տվել եվրոպական քաղաքական գործիչներ, քաղաքագետներ և վերլուծաբաններ՝ նշելով, որ Բորելը պետք է լսեր տարբեր կոչերը և չեղարկեր իր այցը Մոսկվա։
15:16 20.08.2025
Ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ՊապուաշվիլիԵվրամիությունը պետք է դադարեցնի Վրաստանից պահանջել սրել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սոցիալական ցանցերում հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Զինված հակամարտության թեժ պահին, ինչպես Բրյուսելն արեց, ոչ ոք չպետք է պահանջի, որ Վրաստանը, որը երեք պատերազմ է անցել, սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ», – գրել է նա։ Ավելին, ինչպես նշել է Պապուաշվիլին, Եվրամիությունը «չպետք է նաև […] ...
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...