Կոտայքի մարզում 6%-ով նվազել են բնակարանային գողությունների դեպքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

Կոտայքի մարզում 6%-ով նվազել են բնակարանային գողությունների դեպքերը

15:37 09.02.2021

ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, դրանց դեմ իրավապահ մարմինների մարզային կառույցների գործունեության, քրեական վարույթների շրջանակներում դատախազական հսկողության և ներգործության միջոցների կիրառման արդյունքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ըստ այդմ՝ մարզում գրանցվել է հանցագործության 2180 դեպք, որը 2019թ. համեմատ ավելի է 251-ով կամ 13 %-ով: Չնայած դրան՝ շուրջ 6%-ով նվազել են ծանր հանցագործությունների, 25%-ով՝ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Վերջինս հիմնականում պայմանավորված է բնակարանային գողությունների, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքերի, սպանության, սպանության փորձի, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված ավազակության դեպքերի նվազմամբ։ 2020թ. մարզում արձանագրվել է սպանության 5 դեպք: Ընդ որում՝ դրանցից 3-ն առնչվում են անձանց անհետ կորելուն:

Մարզի տարածքում կոռուպցիոն առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքերի կապակցությամբ հարուցվել է 49 քրեական գործ: Այս բնույթի 8 քրեական գործ ուղարկվել է դատարան, ինչը 60%-ով ավելի է 2019թ. համեմատ: Կոռուպցիոն հանցագործությունների գործերով դատարանում ավարտված 5 քրեական գործերից 4-ով 2020-ին կայացվել են մեղադրական դատավճիռներ:

6%-ով նվազել են բնակարանային գողությունների դեպքերը, զուգահեռաբար, սակայն, շարունակում է ցածր մնալ այս հանցատեսակի բացահայտման արդյունավետությունը: Մարզի դատախազությունում կատարված վերլուծությունը վկայում է, որ բնակարանային գողությունների դեպքերի նվազումը կապված է մի կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության և ռազմական դրության իրավական ռեժիմների հետ, որոնց պայմաններում քաղաքացիները հիմնականում տևականորեն չեն բացակայել իրենց բնակարաններից: Մյուս կողմից որոշակի դրական ներգործություն են ունեցել դատախազության նախաձեռնությամբ, ոստիկանության և համայնքային մարմինների համագործակցությամբ այս հանցատեսակի համար առավել խոցելի թաղամասերի նկատմամբ հսկողության ուժեղացման, բնակավայրերի բանուկ հատվածներում տեսահսկող սարքերի տեղադրման, բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով և լուսավորությամբ հագեցնելու ուղղությամբ նախորդ տարիներին կատարված միջոցառումները:

Բնակարանային գողությունների բացահայտման ցածր ցուցանիշներին հիմնականում ազդում են հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու աշխատանքներում որոշակի թերացումները, սեփականատերերի կողմից իրենց գույքը հանցավոր ոտնձգությունից պաշտպանելուն ուղղված բավարար միջոցներ չձեռնարկելը: Առանձին դեպքերում, ամառանոցներից կատարված գողությունների մասին տուժողները տեղեկանում և ոստիկանությանը հայտնում են տևական ժամանակ անց:

2020թ. մարզում գրանցվել է ՃԵ կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 152 դեպք, ինչը 36.9%-ով ավելի է 2019թ. համեմատ: Մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը ևս աճել են 11 դեպքով կամ 50%-ով: Փոխարենը որոշակիորեն աճել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը: Մարզի դատախազությունում կատարված վերլուծությունները փաստում են, որ ՃՏՊ-ների աճը պայմանավորվել է երթևեկության սուբյեկտների կողմից ՃԵ կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, ճանապարհների ինժեներատեխնիկական և կառուցապատման աշխատանքներում թույլ տրվող թերություններով, քաղաքային ճանապարհներին երթևեկության նշանների, հետիոտնային նշագծումների, իսկ գյուղական շրջաններում` նաև լուսավորության, տեսանկարահանող (արագաչափ) սարքերի բացակայությամբ: Կարևոր գործոններից է նաև այն հանգամանքը, որ մարզի տարածքով են անցնում Երևան-Սևան և Երևան-Աշտարակ հանրապետական նշանակության մայրուղիները, մարզի վարչական տարածքում են գտնվում մի շարք հանգստյան գոտիներ, որոնք նպաստում են քաղաքացիների և ավտոմեքենաների ակտիվ տեղաշարժերին:

2020թ. ընթացքում մարզում գրանցվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի կեպով շրջանառության 59 դեպք, որը 11-ով, կամ 22.9%-ով ավելի է 2019-ի համեմատ: Վերջինիս նպաստել են նաև պատերազմի ընթացքում Արցախից ապօրինի զենք, զինամթերք ՀՀ տարածք տեղափոխելու հանգամանքը: Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ 2020-ի ընթացքում ոստիկանության բաժիններ կամովին հանձնվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Նշված և այլ հանցավոր դեպքերով քննությունների արդյունավետությունը, օպերատիվությունն ապահովելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից քննչական մարմիններին և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին 2020-ին տրվել են ընդհանուր 131 գրավոր ցուցումներ և հանձնարարականներ:

Հանցագործություններին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով մարզի դատախազությունը ՀՀ ՏԿԵ նախարարին, Կոտայքի մարզպետին, համայնքների ղեկավարներին, ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարներին ուղղել է 12 միջնորդագիր, որոնց արդյունքում նաև համապատասխան պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի:

Քննված և ավարտված նյութերով ու քրեական գործերով հանցագործությամբ պատճառված ընդհանուր նյութական վնասը կազմել է շուրջ 115 մլն ՀՀ դրամ, վերականգնվել է շուրջ 24.4 մլն ՀՀ դրամ վնաս:

Կոտայքի մարզի դատախազությունը ուշադրության կենտրոնում է պահել քրեական գործերով քննությունները հնարավորինս արագ ավարտելու, ապացույցների բավարարության պայմաններում քրեական գործերը դատարան ուղարկելու խնդիրը: Արդյունքում՝ 2020-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 233 գործ՝ 262 անձի վերաբերյալ, ինչը 21%-ով ավելի է 2019-ի համեմատ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP