15:50 09.02.2021
Այսօր՝ փետրվարի 9-ին, Կոտայքի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնում 2021թ. առաջին նորակոչիկները: Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանից։
Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվել է նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու կարգ, որին մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Աբովյան քաղաքային համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը, պաշտպանության նախարարության, Զինված ուժերի, ռազմական ոստիկանության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարզային և քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ:
Շնորհավորելով և բարի ծառայություն մաղթելով նորակոչիկներին՝ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն իր խոսքում ասել է.
«Սիրելի՛ զորակոչիկներ, Հայաստանն ու ՀՀ Զինված ուժերն այսօր ապրում են դժվարին ժամանակներ, այսօր, առավել քան երբևէ հայ զինվոր լինելը բարձր ու պատասխանատու կոչում է:
Երբե՛ք ու երբե՛ք չմտածեք, թե Հայոց բանակը, հայ զինվորը պարտված է, կասկածի նշույլ անգամ չունենանք, որ որևէ ժամանակ զինվորը, սպան, ազատամարտիկն իրենց առաջ դրված մարտական առաջադրանքը չեն կարողացել կատարել: Տղե՛րք, դուք եք հայկական բանակը, հայրաբար, եղբայրաբար հորդորում եմ ձեզ՝ ծառայության այս երկու տարիների ընթացքում թև ու թիկունք եղեք իրար, սեր ու հարգանք տածեք միմյանց նկատմամբ: ՀՀ անվտանգության երաշխավորն առաջին հերթին դուք եք, ամուր եղեք:
Մաղթում եմ ձեզ անփորձանք ծառայություն, թող երկու տարի անց նույն տեղում բոլորիդ դիմավորենք ողջ և առողջ, ուրախ տրամադրությամբ, երգ ու պարով։ Վստահ եմ՝ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է տոնելու: Բարի ծառայություն, սիրելի զորակոչիկներ»:
Այնուհետև Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Ակսել դպիր Բաղումյանը զորակոչիկներին ճանապարհելու աղոթք է ասել, վերջիններիս բարի և անփորձանք ծառայություն են մաղթել նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն ու ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արթուր Բաղրամյանը:
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...