Քաղաքացիները ոստիկանության բաժիններում ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ և զինամթերք են հանձնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+19.09 oC

Քաղաքացիները ոստիկանության բաժիններում ինքնաձիգներ, հրացաններ, նռնակներ և զինամթերք են հանձնել

17:32 09.02.2021

Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 6-ին բաժին է ներկայացել 25-ամյա մի երիտասարդ ու կամավոր հանձնել գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ հայտնելով, որ այն իր հետ բերել էր Արցախից։ Ագարակ քաղաքի 60-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Մեղրիի բաժնում կամավոր հանձել է «ՏՕԶ» տիպի հրացան ու տարբեր տրամաչափի և հրազենների 200-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, ձեռք էր բերել տարիներ առաջ ու պահել այգետնակում։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգը, ինքնաձիգի 60 փամփուշտն ու պահունակները ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կամավոր հանձնել է Մալիշկա գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ։ Նրա հետ բացատրական աշխատանք են իրականացրել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներում։ Գավառում և Ծովազարդ գյուղում բնակվող երկու տղամարդ Գավառի բաժնում կամավոր հանձնել են «ՏՕԶ» տիպի հրացան, ինքնաշեն ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու փամփուշտներ։ Փետրվարի 5-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք։ Մեծ Մասրիկ և Ակունք գյուղերի երեք բնակիչներ բաժին էին բերել տարբեր տեսակի 6 նռնակ, ինքնաշեն ատրճանակ, «ՏՕԶ» տիպի հրացան ու տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ։ Ճամբարակի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արտանիշ գյուղի մի բնակիչ բաժնում հանձնել է կրակող սարք, «Ֆ-1» տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ։ Արտաշատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում մի քաղաքացի Մրգավան գյուղի գերեզմանատան մոտ թողել էր պայթուցիչներով չորս նռնակ, 30 փամփուշտով լիցքավորված ինքնաձիգի պահունակ ու տարբեր տրամաչափի 30-ից ավելի փամփուշտ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Վաղարշապատի, Ախուրյանի և Մուշի բաժիններում։ Բացատրական աշխատանքի արդյունքում բաժիններ են բերվել տարբեր տեսակի նռնակներ, նռնակների պայթուցիչներ, ինքնաձիգի պահունակներ ու տարբեր հրազենների և տրամաչափի, այդ թվում՝ խոշոր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս ուղղությամբ ոստիկանության ծառայողների միջոցառումները շարունակվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

23:52 16.06.2025

Հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոն

Հունիսի 21-22-ը Գավառը կդառնա ժողովրդական արվեստների կենտրոն։ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այստեղ կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրով փառատոնը մեկ վայրում կհամախմբի Հայաստանի և արտերկրի լավագույն վարպետներին։ Տեղեկացնում ենք, որ փառատոնի […] ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

BACK_TO_TOP