Շիրակի մարզի դատախազությունն ամփոփել է 2020-ի արդյունքները․ մահվան ելքով ՃՏՊ-ները նվազել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+16.09 oC

Շիրակի մարզի դատախազությունն ամփոփել է 2020-ի արդյունքները․ մահվան ելքով ՃՏՊ-ները նվազել են

19:55 09.02.2021

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունն ամփոփել է հանցավորության դեմ պայքարում մարզի իրավապահ մարմինների, քրեական վարույթների շրջանակներում դատախազության կողմից իր լիազորությունների իրականացման արդյունքները:

 

Արձանագրվել է, որ մարզի տարածքում 2020թ. ընթացքում տեղի է ունեցել մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 8 դեպք՝ որը 3-ով կամ 33,3%-ով նվազ է 2019թ. համեմատ։ Դրան զուգահեռ բարելավվել է նաև այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ վարույթներում գտնվող քրեական գործերով և նյութերով նշված հանցագործությունների բացահայտումը կազմել է 44,4%՝ նախորդ տարվա 38,1%-ի դիմաց։

 

ՃԵ կանոնները խախտելու և անզգուշությամբ անձանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքերը ևս նվազել են՝ 2019թ. 58 դեպքի դիմաց 2020թ. արձանագրվել է 51 նման դեպք, կամ 15.5%-ով պակաս:

 

Մարզի տարածքում ՃԵԿ խախտման դեպքերի նվազումը պայմանավորված է նաև բնակավայրերում, հատկապես Գյումրի քաղաքի փողոցների բանուկ հատվածները, խաչմերուկները տեսանկարահանող սարքերով կահավորման հետ, ինչը երթևեկության անվտանգության առումով ունեցել է կանխարգելիչ նշանակություն:

 

Բացի դրանից՝ էական նշանակություն են ունեցել նաև 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված լրացումներն և փոփոխությունները, որոնցով քրեական պատասխանատվություն է սահմանվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոց վարելու, հիշյալ անձանց կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար:

 

Այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, 2020թ. ընթացքում մարզի տարածքում արձանագրվել է ՀՀ Քրեական օրենսգրքում ավելացված 243.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների 64 դեպք: Բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 45-ը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Վերոնշյալ տարածված վարքագծի դրսևորումների քրեականացումը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար ևս ունի կանխարգելիչ նշանակություն:

 

ՃՏՊ վայրերի քարտեզագրումը և դեպքերի հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ մարզում ՃՏՊ-ի պատճառներ ու նպաստող պայմաններ են հանդիսացել սահմանված արագության գերազանցումը, վարորդի կողմից երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալը, ղեկին քնելը, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան շահագործելը, բջջային հեռախոսից օգտվելը, ինչպես նաև հետիոտների կողմից շատ հաճախ ճանապարհը ոչ սահմանված վայրում  հատելը:

 

Մարզի դատախազության գնահատմամբ դեռևս առկա են կարգավորման խնդիրներ՝ կապված նաև հատկապես երեկոյան ու գիշերային ժամերին երթուղիների ոչ ճիշտ տեղաբաշխման և սպասարկման, վարորդների, հետիոտների հետ տարվող բացատրական աշխատանքների, վարչական պատասխանատվության ենթարկելու հարցում հետևողականություն ցուցաբերելու հետ։

 

Ուսումնասիրության արդյունքներով վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով մարզի դատախազության նախաձեռնությամբ 2020թ. միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությանը՝ անհրաժեշտություն համարելով ձեռնարկել համապատասխան միջոցներ անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով աշխատանքների բարելավման ուղղությամբ:

 

Ուշադրություն է հրավիրվել մարզի տարածքում միկրոավտոբուսների, ավտոբուսների և տաքսիների վարորդների կողմից «ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները խախտելու, միկրոավտոբուսների վարորդների կողմից անհրաժեշտ կարգի վարորդական վկայական չունենալու, իրենց ամրակցված տրանսպորտային միջոցներն այլ՝ անհրաժեշտ կարգի վարորդական վկայական չունեցող անձանց տրամադրելու դեպքերի բացառման անհրաժեշտության վրա:

 

Իրենց իրավասության շրջանակներում վերոնշյալ հանցատեսակների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով 2020թ. միջնորդագիր է ներկայացվել նաև ՀՀ Շիրակի մարզպետին՝ շեշտադրելով ՏԻՄ-երի կողմից ՀՀ օրենսդրությամբ իրենց վրա դրված՝ ճանապարհների սպասարկման և վերանորոգման պարտականությունները պատշաճ կատարման կարևորությունը:

 

Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ դատախազության կողմից նախանշված միջոցառումների կատարման հանդեպ հետևողականության ցուցաբերումը, այդ նպատակով խիստ պատժողական քաղաքականության իրականացումը 2021թ. ևս շարունակելու են մնալ Շիրակի մարզի դատախազության առաջնահերթություններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP