19:20 11.02.2021
Ավարտվել է համայնքների սուբվենցիոն հայտեր ներկայացնելու ժամկետը: Մարզպետարանները ընդունել են հայտերը և մինչև փետրվարի 5-ը դրանք ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Շիրակի մարզի համայնքները 62 հայտ են ներկայացրել: Դրանք վերաբերում են ճանապարհաշինությանը, մանկապարտեզների, մշակույթի տների վերանորոգմանը, ջրագծերի անցկացման և ֆոտովոլտային կայանների տեղադրմանը: Ընդհանուր գումարային հաշվարկում Շիրակի մարզը 4 մլրդ դրամից ավելի արժողության ծրագրերի հայտ է ներկայացրել, որի ուղիղ կեսը բաժին է հասնում Գյումրիին:
Ձյունը Գյումրիի փողոցներում հալվել է, ու նորից բացվել են մեծ ու փոքր փոսերը: Քաղաքի գրեթե բոլոր երկրորդական փողոցներն են քանդված ու ցեխոտ: Այդպիսիների ցանկը տասնյակների է հասնում: Քաղաքապետարանն այս տարի էլ մեծ ցանկից ընտրություն է կատարել, թե որ երկրորդական փողոցների վերանորոգումն է կարևոր և որոնց համար համայնքային բյուջեն կկարողանա համաֆինանսավորում կատարել:
«Ընտրել ենք 8 փողոց և 1 հրապարակ՝ Վարդանանց հրապարակը: Այն ասֆալտապատվել է 2013-ին, այսինքն՝ 8 տարի առաջ: Արդեն ճաքեր են առաջացել, աստիճանաբար քանդվում է: Ընտրել ենք դպրոց ու մանկապարտեզ տանող փողոցները, նորակառույց փողոցներն իրար կապող հատվածները, երկար կամ կարճ՝ կարևոր չէ: Այդ փողոցները ընդգրկել ենք սուբվենցիան հայտում, որպեսզի ցեխը դուրս չգա կենտրոնական փողոցներ»,- SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Մեկ այլ սուբվենցիոն հայտով Գյումրիում տրանսպորտային ցանցն է նորացվելու: 70 միկրոավտոբուս գնելու հայտ է ներկայացվել: Կառավարության և քաղաքապետարանի հավասար՝ 50/50 հարաբերակցությամբ են մեքենաները ձեռք բերվելու, եթե սուբվենցիոն հայտը բավարարվի:
«Ռուսական արտադրության մեքենաներ ենք ընտրել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ռուսականներն ավելի հեշտ են շահագործվում, սպասարկումն ավելի էժան է, քան չինականը: 70 մեքենան գնելու ենք 50/50 հարաբերակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրով: Կառավարությունը ֆինանսավորելու է 35 մեքենայի ձեռք բերումը, ևս 35-ը քաղաքի բյուջեով է գնվելու»,- նշել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը:
Գյումրիում շահագործվող չինական ավտոբուսներից ընդամենը երկուսն է սարքին, իսկ ամբողջ քաղաքի երթուղին սպասարկվում է 75 միկրոավտոբուսներով: Կառավարության որոշմամբ՝ 10 տարուց ավելի տարիք ունեցող տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել:
Գյումրիի ներկայացրած սուբվենցիոն հայտերը գումարային առումով ամենամեծն են, իսկ քանակով ամենաշատ հայտերը Մարմաշեն խոշորացված համայնքից է: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ՝ հայտերի քանակը նվազել է, բայց այս տարի, արժողությամբ ավելի մեծ ծրագրերի հայտեր են ներկայացվել:
«2020 թվականին ունեցել ենք 68 սուբվենցիոն հայտ: Քանակն ավելի շատ է եղել, սակայն գումարային առումով այս տարի ավելի զգալի է: Անցյալ տարի ներկայացվել էր 3,8 մլրդ դրամի չափով, սակայն այս տարի ունենք 4,3 մլրդ դրամի չափով սուբվենցիոն հայտ: Այսինքն՝ 2021 թվականը գերազանցում է 2020-ին»,– նշել է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուսումնասիրում է հայտերը: Երկու շաբաթից պարզ կդառնա, թե որ մարզում քանի հայտ կհաստատվի, քանիսը կմերժվի: Անցած տարի Շիրակի մարզում ընդամենը մեկ հայտ է մերժվել:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:22 17.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...
14:17 17.06.2025
Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից բխող տարբեր սցենարների. ՌուբինյանԻրանում տեղի ունեցող ռազմական գործողությունները սպառնալիք են ողջ տարածաշրջանի կայունության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև լարվածությանը։ «Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը, և դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես չեմ խոսելու այդ սցենարներից, […] ...
14:06 17.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 […] ...
13:55 17.06.2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցինՀունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի […] ...
13:46 17.06.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...
13:35 17.06.2025
Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...