Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի անձնակազմերը նախատեսում են մասնակցել Իդլիբ նահանգում համատեղ վարժանքների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+16.16 oC

Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի անձնակազմերը նախատեսում են մասնակցել Իդլիբ նահանգում համատեղ վարժանքների

13:57 11.02.2021

Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի անձնակազմերը, որոնք նախատեսում են մասնակցել Իդլիբ նահանգում համատեղ պարեկությանը, վերապատրաստման դասընթացներ են անցել՝ նպատակ ունենալով մշակել պարեկային կազմի տարբեր գործողություններ:

Ավելի քան վեց ամսվա ընթացքում այդ տարածքում պարեկություն չի եղել, ուստի, Սարակիբ քաղաքում անցկացվող զորավարժությունները համատեղ աշխատանքի հաջողության բանալին կդառնան, լրագրողներին ասել է Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչը:

«Մենք պետք է մեկ անգամ ևս մշակենք բոլոր առաջադրանքները: Գիտեմ, որ այստեղ բոլոր մարդիկ փորձառու են: Բայց մեզ համար կարևոր է հասնել առավել համակարգված աշխատանքի»,- ասել է նա:

Դասընթացի ընթացքում ռուս և թուրք զինծառայողները մշակել են ավտոշարասյունով շարժվելու, դրա վրա հարձակումը հետ մղելու և վիրավորներին տարհանելու, ինչպես նաև այն վայրերում տեղափոխվելու կարգը, որտեղ զինյալները կարող են դարանակալել: Լեզվական արգելքը հաղթահարելու համար զինծառայողներին օգնում է ազդանշանների հատուկ համակարգը, որոնք շարժման մեջ ցուցադրվում են տրանսպորտային միջոցների լուսավորող սարքերով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համար

09:40 14.05.2025

Բոլիվիայի նախագահը չի առաջադրվի նոր ժամկետի համար

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը ևս մեկ ժամկետով՝ փորձելով նվազեցնել աջերի հաղթանակի հնարավորությունը։ «Ես Բոլիվիայի ժողովրդին բացարձակ վճռականությամբ տեղեկացնում եմ օգոստոսին կայանալիք ընտրություններից դուրս գալու իմ որոշման մասին, քանի որ համոզված եմ, որ ես գործոն չեմ հանդիսանա ժողովրդական քվեն բաժանելու համար և չեմ նպաստի ֆաշիստական ​​աջակողմյան նախագծի իրականացմանը»,- ասել […] ...

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին

09:35 14.05.2025

ՆԱՏՕ-ն գագաթնաժողովի կհրավիրի Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Ավստրալիայի առաջնորդներին

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտադիր է Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի առաջնորդներին հրավիրել դաշինքի հունիսյան գագաթնաժողովին՝ շարունակելով Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ կապերն ամրապնդելու իր ընթացքը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հունիսի 24-ին և 25-ին Հաագայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ասիայում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ առանձին հանդիպումներ չեն սպասվում, սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարող է […] ...

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

09:29 14.05.2025

2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024թ տարեկան զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ […] ...

Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքները

09:25 14.05.2025

Մակրոն. ուկրաինացիները խոստովանում են, որ չեն կարողանա վերադարձնել կորցրած տարածքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարողանա վերադարձնել Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում կորցրած տարածքները։ «Նույնիսկ իրենք՝ ուկրաինացիները, կարող են ազնվորեն խոստովանել, որ չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ կորցրել են 2014 թվականից ի վեր»,- ասել է Մակրոնը։ Միաժամանակ, նա պնդել է, որ Ռուսաստանի հետ ապագա խաղաղ բանակցություններում տարածքային […] ...

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:20 14.05.2025

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում ըն ՀՀ ՊՆ-ից: ...

Մակրոն. Ֆրանսիան այլևս չի կարող մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները

09:09 14.05.2025

Մակրոն. Ֆրանսիան այլևս չի կարող մեծացնել Ուկրաինային զենքի մատակարարումները

Ֆրանսիան օգտագործել է իր բոլոր հնարավորությունները՝ իր պահուստներից Ուկրաինա սարքավորումներ և տեխնիկա տեղափոխելու համար և չի կարող ավելացնել մատակարարումները՝ առանց վտանգի ենթարկելու իր անվտանգությունը։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Մենք Ուկրաինային տվեցինք այն ամենը, ինչ ունեինք: Մենք նույնիսկ շատ ավելի արագ արտադրեցինք. սա նույն ռազմական տնտեսությունն է: Բայց դուք […] ...

BACK_TO_TOP