15:49 11.02.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020-ի ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր ցուցանիշները, իրավապահ մարմինների մարզային կառույցների, մարզի դատախազության գործունեության արդյունքները:
Արձանագրվել է, որ 2020-ի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է հանցագործությունների նվազում 2,9 %-ով (2019թ.՝ 1066 , իսկ 2020թ.՝ 1035 դեպք): Այն կապված է հատկապես ծանր հանցագործության դեպքերի 21,6%-ով նվազման հետ: Մինչդեռ 3 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործության և 8-ով կամ 2,3%-ով՝ միջին ծանրության հանցագործության դեպքերը։
2019-ին մարզի տարածքում սպանության 2 և սպանության փորձի 1 դեպքի դիմաց 2020թ. արձանագրվել է սպանության 5 և սպանության փորձի 3 դեպք: 4,8%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 57-ով կամ 15%-ով (2019թ.՝ 380, իսկ 2020թ.՝ 323 դեպք), որից անձնական գույքի հափշտակության դեպքերը՝ շուրջ 26%-ով: Հատկանշական է, որ 2020թ. բնակարանային գողությունները նվազել են 37,8%-ով, ընդ որում՝ այս հանցատեսակով բացահայտումը էականորեն բարելավվել է՝ կազմելով 40,3%՝ 2019-ի 13,8%-ի դիմաց:
Այս ցուցանիշը պայմանավորված է մի կողմից նոր կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված՝ արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները պահպանելու ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքով, ինչպես նաև նախորդ տարիներին դատախազության նախաձեռնությամբ, Ոստիկանության և համայնքների համագործակցությամբ բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված մի շարք միջոցառումներով:
Մարզի տարածքում ևս էականորեն՝ 25-ով կամ 35,7%-ով ավելացել են հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը. 2020թ. արձանագրվել է նման 95 դեպք, 2019թ. դրանք եղել են 70-ը: Այս հանցատեսակով դեպքերի աճին նպաստող հիմնական գործոնը եղել է արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից Հայաստանի տարածք մեծ քանակությամբ զենք-զինամթերքի ապօրինի տեղափոխումը: Այսուհանդերձ, հանգամանքը, որ նշված 96 դեպքից չի բացահայտվել միայն 4-ը (բացահայտումը՝ 95,8%՝ 2019թ.-ի 90,4%-ի դիմաց), վկայում է մարզի տարածքում հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման մասին:
ՃԵԿ-ի կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը նվազել են 7,1 %- ով, այդ թվում՝ մահվան ելքով դեպքերը նվազել են 3,7 %- ով (2019թ.՝ 27, իսկ 2020թ.՝ 26)։ Ընդհանուր առմամբ՝ ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 127 դեպքի 62,2 %-ը բացահայտվել է:
Մարզում դրական արդյունքներ են արձանագրվել հատկապես առանձին հանցատեսակներով բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքներում:
Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում բացահայտումը կազմել է 53,8%՝ 2019-ի 37,5 %-ի դիմաց, ընդ որում՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 70% (2019-ին՝ 57,1 %), իսկ սպանության փորձի դեպքում՝ 75% (2019-ին՝ 50%):
2020-ին տարբեր բնույթի հանցագործություններին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից պատկան մարմիններին հղվել է 16 միջնորդագիր և հաղորդում, ինչը հնգապատիկ ավելի է եղել 2019-ի համեմատ:
Մարզի դատախազության գործունեության մեջ 2020-ին էական կարևորություն է տրվել պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների իրականացմանը, այդ համատեքստում՝ նաև կոռուպցիայի դեմ պայքարին:
Տարվա ընթացքում կատարվել է պետական շահերի պաշտպանությանն ուղղված 7 ուսումնասիրություն և ամփոփում (2019-ին՝ 1), որոնք ընդգրկում են համայնքի ղեկավարների կողմից օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի տրամադրման, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների գործընթացները: Արդյունքում հարուցվել է 18 քրեական գործ՝ հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հատկանիշներով:
Այդ գործերով հանցագործությամբ պատճառված նախնական հաշվարկված 62.787.691 ՀՀ դրամ վնասից կամովին վերականգնվել է 30.285.157ՀՀ դրամը:
2020-ին մարզի տարածքում պարզված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել է 71 քրեական գործ: Դրանք առնչվում են կրթության, տեղական ինքնակառավարման, սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության, առողջապահության, կադաստրային ոլորտներում, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում արձանագրված առերևույթ հանցավոր չարաշահումներին:
14:22 17.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...
14:17 17.06.2025
Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից բխող տարբեր սցենարների. ՌուբինյանԻրանում տեղի ունեցող ռազմական գործողությունները սպառնալիք են ողջ տարածաշրջանի կայունության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև լարվածությանը։ «Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը, և դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես չեմ խոսելու այդ սցենարներից, […] ...
14:06 17.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 […] ...
13:55 17.06.2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցինՀունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի […] ...
13:46 17.06.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...
13:35 17.06.2025
Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...