20:37 14.02.2021
Ռուսաստանի գերոնտոլոգիական հետազոտական և կլինիկական կենտրոնի տնօրեն, ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր ծերաբույժ (գերիատր) Օլգա Տկաչովան խորհուրդ է տալիս երիտասարդությունը պահպանելու համար հրաժարվել քաղցրավենիքից, ինչպես նաև սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն և մրգեր և չմոռանալ ֆիզիկական գործունեության կարևորության մասին: Այս մասին գրում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Բժիշկուհու խոսքով՝ երիտասարդության գլխավոր գաղտնիքը շարժումն է։
Տկաչովան բացատրել է, որ երբ մկաններն աշխատում են, պահպանվում է նրանց ուժը, պահպանվում է զանգվածը: Եթե մկանները չեն գործում, ուժը և զանգվածը կորչում են, և դա հանգեցնում է մկանների ատրոֆիայի և ծերացման:
Ըստ մասնագետի՝ առողջ մարդը պետք է ամեն օր 40 րոպե կատարի որևէ ֆիզիկական վարժություն:
Տկաչովան նաև ասել է, որ պետք է ուշադրություն դարձնել սննդին: Նրա խոսքով՝ տարեց մարդուն անհրաժեշտ է բավարար քանակությամբ սպիտակուցներ ուտել, իսկ այն կարծիքը, որ տարիքի հետ հարկավոր է ավելի քիչ սպիտակուցներ ուտել, առասպել է։ Տկաչովան բացատրել է, որ սպիտակուցը մկանների համար անհրաժեշտ շինանյութ է։
Բժշկուհին հիշեցրել է, որ անհրաժեշտ է խմել բավարար քանակությամբ հեղուկ՝ օրական 1,5-2 լիտր, եթե առողջությամբ պայմանավորված սահմանափակումներ չկան:
«Հարկավոր է սահմանափակել հեշտությամբ յուրացվող ածխաջրերը: Սա, ի դեպ, վերաբերում է ցանկացած տարիքի: Գերոնտոլոգներն ընդհանրապես քաղցր ոչինչ չեն ուտում, քանի որ նրանք գիտեն, որ հեշտությամբ մարսվող ածխաջրերը վաղ ծերացման են տանում»,- ավելացրել է նա:
Նա նշել է, որ երիտասարդության պահպանման համար մեկ այլ սննդային կանոն է մեծ քանակությամբ հում բանջարեղեն և մրգեր ուտելը՝ օրական մոտ 400-600 գրամ: Մասնագետի խոսքով՝ կլինիկորեն ապացուցված է, որ սննդակարգում հում բանջարեղենի և մրգերի ընդգրկումը երկարացնում է կյանքը:
15:08 20.08.2025
«Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»․ Մելիքյանը սեպտեմբերին կսկսի աշխատանքըԵղիշե Մելիքյանը սեպտեմբերին կսկսի իր ճանապարհը Հայաստանի ազգային հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ «Ես տեսնում եմ խնդիրները և կգտնեմ լուծումները»,-Մելիքյանի խոսքերն է մեջբերում ՀՖՖ-ն։ ...
14:54 20.08.2025
Պուտինն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի իր գնահատականները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր գնահատականն է տվել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովին», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
14:41 20.08.2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և […] ...
14:36 20.08.2025
Միրզոյանը և Խոսե Մանուել Ալբարեսը քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքներըՕգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի Թագավորության ԱԳ, ԵՄ և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայասատնի և Իսպանիայի միջև գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այդ թվում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների և ԵՄ հարթակում ակտիվ փոխգործակցության միջոցով։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաների՝ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի և […] ...
14:24 20.08.2025
Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կիմա Մարգարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Դիլիջան համայնք), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ • առաստաղների և պատերի մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առկա […] ...