22:44 11.02.2021
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանից ձեռք բերած С-400 ՀՕՊ համակարգերի հարցում Վաշինգտոնին կարող է առաջարկել կիրառել «Կրետեի մոդելը»։
ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։ ՊաշտոնականՎաշինգտոնը շարունակում է պնդել, որ С-400-ների գործարքը անընդունելի է իրենց համար։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Մի քանի օր առաջ Աքարը նշել էր, որ իրենք կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական С-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ: Այդ պարագայում Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած С-400 ՀՕՊ համակարգերը:
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը С-400-ների հարցում չի փոխվել՝ իրենք շարունակում են այդ գործարքը անընդունելի համարել։ Նա հավելել է, որ այդ մասին ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին։
«Համատեղ առաջնահերությունների հարցում փնտրում ենք համագործակցության եզրեր, իսկ տարաձայնությունների հարցում երկխոսում ենք, ինչպես դա հատուկ է դաշնակիցներին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը 1998 թվականին Ռուսաստանից գնել էր С-300 ՀՕՊ համակարգերը, սակայն ստիպված եղավ հրաժարվել դրանց ակտիվացումից, քանի որ Թուրքիան ընդհուպ ռազմական գործողություններով էր սպառնում Կիպրոսի հունական հատվածին ռուսական համակարգեր ակտիվացնելու դեպքում: Դրանից հետո Կիպրոսը ռուսական համակարգերը հանձնեց Հունաստանին, որն էլ դրանք տեղակայեց Կրետե կղզում գտնվող ռազմական պահեստներից մեկում՝ առանց ակտիվացնելու: Աթենքը С-300-ները 1-ին անգամ օգտագործել է 2013-ին Կրետեում անցկացրած զորավարժություններից մեկի ժամանակ:
17:43 09.06.2025
Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
17:34 09.06.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետՀունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
17:20 09.06.2025
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերություններըԵրևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:14 09.06.2025
Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...
17:08 09.06.2025
Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճԶինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...