14:27 12.02.2021
Եվրասիական տնտեսական միությունում հնարավոր է մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ստեղծվի թվային փոխակերպման հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որը կզբաղվի տվյալների շրջանառման ոլորտի կարգավորմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի քարտուղարության խորհրդատու Հասմիկ Կարապետյանը՝ այսպիսի նախաձեռնությամբ հանդես է եկել Կոլեգիայի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը «Թվային օրակարգը ԵԱՏՄ-ում մինչև 2025 թվականը» նստաշրջանի ընթացքում, որն անցկացվել է «Digital Almaty 2021» թվային համաժողովի շրջանակում:
«Եվրասիական տնտեսական միությունում հավանության է արժանացել մինչև 2025 թ. զարգացման ռազմավարությունը, դրանում արտացոլվել են առանցքային միջոցներն ու մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են Միության նպատակներին հասնելու և առաջադրված խնդիրները լուծելու համար: Մինչև 2025 թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններից է Միության թվային տիրույթի, թվային ենթակառուցվածքների և էկոհամակարգերի ձևավորումը: Միությունում տվյալների շրջանառության մասին միջազգային պայմանագրի մշակման հարցը կարևոր տեղ է զբաղեցնում թվային օրակարգում: Այսօր տեխնոլոգիաներն արագ են ներդրվում, իսկ դրանք կարգավորող մասը ետ է մնում: ԵԱՏՄ-ում մասշտաբային ծրագրերի զարգացման համար ամենադժվար կետերից է տվյալների շրջանառության հարցը»,- ասել է Գեղամ Վարդանյանը:
ԵՏՀ նախարարի կարծիքով՝ անհրաժեշտ է տվյալների բաժանման մասով հստակ մոտեցումներ սահմանել. այսինքն՝ ո՞ր տվյալներով է նպատակահարմար փոխանակվել ինտեգրատիվ գործընթացների շրջանակներում, իսկ ո՞ր տեղեկատվությունը պետք է պահպանել բացառապես անդամ երկրում: Ինչպես նաև պետք է մշակել տվյալների անվտանգության ապահովման մեխանիզմներ (օրինակ՝ ապանույնականացում), որոնք կարող են նպաստել փոխանակման համար տեղեկատվության տեսակների ցանկի ընդարձակմանը:
Նշվում է, որ կլոր սեղանի մասնակիցները սատարել են նախաձեռնությունը՝ ընդգծելով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության նկատմամբ հետաքրքրվածությունը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մեծ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ։ «Հայաստանի Հանրապետությունում գործում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, ինչպես նաև ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Մեզ համար ԵԱՏՄ-ի շրջանակում տվյալների փոխանակման կազմակերպման հարցը արդիական խնդիր է, և մեր կողմից պատրաստ ենք աշխատանքային մակարդակում քննարկել դրա լուծման մոտեցումները»,- ասել է նախարարը:
Բելառուսի Հանրապետության կապի ու ինֆորմատիզացման նախարար Կոնստանտին Շուլգանը նշել է, որ միության շրջանակում կարող են քննարկել տվյալների փոխանակման մասով որևիցե ընդհանուր օրենսդրական ակ»: «Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի ստեղծմանը, ապա այն կարող է մի այնպիսի գործիք դառնալ, որն արդյունավետ կերպով կլուծի օպերատիվ քննարկում պահանջող հարցերը»,- ընդգծել է Շուլգանը:
Նստաշրջանի մասնակիցներն անդրադարձել են նաև դաշինքի ձևավորման հնարավորությանը՝ անձնական տվյալների ոլորտում պատասխանատվությունների մասով միջազգային պրովայդերների հետ բանակցելու համար:
«ԵԱՏՄ-ում տվյալների անդրսահմանային շրջանառման կարգավորման մասին համաձայնագիրը հնարավորություն կտա ստեղծելու տվյալների շրջանառման ընդհանուր շուկա որպես համագործակցության բոլոր ուղղություններով զարգացման, «տվյալների տնտեսության» զարգացման և թվային օրակարգի շրջանակներում ծրագրերի իրականացման հիմք: Մենք առաջարկում ենք մշակել համաձայնեցված պահանջներ»,- եզրափակել է ԵՏՀ նախարարը:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...