Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+32.09 oC

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին

15:15 12.02.2021

Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին։
«Մենք, Շվեդիայի Ռիքսդագում Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի ներքոնշյալ անդամներս, հղում անելով՝

– ԵՄ բարձր ներկայացուցչի՝ ԵՄ անունից ԼՂ վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 19-ի հայտարարությանը,
– 2020 թ. վերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը,
– Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի 2021 թ. հունվարի 29-ի կոչին,
– Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի 2021 թ. փետրվարի 1-ի հայտարարությանը,
մտահոգ լինելով, որ Ադրբեջանի` հումանիտար հարցը քաղաքականացնելու ապակառուցողական մոտեցումն ուղեկցվում է միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի մուտքն արգելափակելու փորձերով, այդպիսով զրկելով նրանց ԼՂ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորությունից, ինչպես նաև հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարության 8-րդ կետը, կոչ ենք անում Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակումն ու անհապաղ կասեցնել վերջիններիս նկատմամբ հարուցված քրեական գործերը և վերադարձնել Հայաստան:

Գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձն Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության մթնոլորտի վերականգման առաջին քայլերից մեկը կլինի։ Կոչ ենք անում նաև Եվրոպական միության մարմիններին Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերությունների համատեքստում հետևողականորեն բարձրացնել մարդասիրական այս հարցը:
Արին Կարապետ
Բյորն Սյոդեր
Ֆրեդրիկ Մալմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Возможно, это изображение (текст «SVERIGES ಿಟ RIKSDAG 11 February 2021 Sweden-Armenia Friendship Group fthe Swedish Riksdag Republic Azerbaijan accelerate exchange of prisoners of war We, undersigned Members Swedish Riksdag, Friendship Group fthe High Representative behalf November Armenia exchange prisoners fthe European made the detainees 2021, fthe European External Action Service concerned Party Azerbaijan' destructive approach organizations, including politicizing Nagorno-Karabakh conflict providing people point Armenia, made Republic call and Republic leaders Russian Federation proceedings them accelerate the exchange fbodies immediately the Republic ensure their transfer and immediate return current Union future relations with steps the Republic institutions fthe consistently Azerbaijan. Republic THE SWEDISH PARLIAMENT»)

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

12:22 25.07.2025

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ): Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը և կառուցվածքը չեն ապահովել հոսքայնության, օդափոխության, մաքրման պահանջները, – շինության պատերի, առաստաղների, հատակի մակերևույթները պատրաստված […] ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Թաիլանդի և Կամբոջայի հակամարտության վերաբերյալ

12:10 25.07.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Թաիլանդի և Կամբոջայի հակամարտության վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը արտակարգ փակ նիստ կանցկացնի՝ կապված Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ստեղծված իրավիճակի հետ, հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը մեկ օր առաջ կոչ էր արել հանդիպում անցկացնել։ «Հաշվի առնելով Թաիլանդի կողմից վերջերս իրականացված չափազանց լուրջ բնույթի հարձակումները՝ ես խնդրում եմ Ձեզ հրավիրել Անվտանգության խորհրդի շտապ նիստ՝ […] ...

SHANTNEWS

12:00 25.07.2025

SHANTNEWS

Իրանի և «Եվրոպական եռյակի» ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում

11:53 25.07.2025

Իրանի և «Եվրոպական եռյակի» ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում

Իրանի և «Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրի իրականացման շուրջ առաջացած լարվածությունը, հաղորդում է ISNA գործակալությունը։ Փոխնախարարների մակարդակով բանակցությունները տեղի են ունենում «ԵՄ եռյակի» կողմից Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը մինչև ամռան վերջ օգտագործելու սպառնալիքների ֆոնին, եթե Իրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության չգա, որը կլուծի իրանական […] ...

Պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ. Քննչական կոմիտեն ամփոփում է 2025 թվականի առաջին կիսամյակը

11:40 25.07.2025

Պատճառված վնասից վերականգնվել է ընդհանուր 20 մլրդ դրամ. Քննչական կոմիտեն ամփոփում է 2025 թվականի առաջին կիսամյակը

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ը՝ նախորդ տարվա 17.887-ի համեմատ, այսինքն աճել է 1082-ով: Նշված 18.969 քրեական վարույթից 6111-ը՝ 6547 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան՝ նախորդ տարվա 5127-ի համեմատ, այսինքն աճել է 984-ով, իսկ 12.858-ը կարճվել […] ...

Սիսիանի բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան

11:28 25.07.2025

Սիսիանի բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 22-ին էր: Սիսիան քաղաքի 62-ամյա բնակիչը բաժին է բերել երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: ...

BACK_TO_TOP