16:08 12.02.2021
Փետրվարի 10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտության շնորհիվ գրպանահատության հինգ դեպք բացահայտվեց:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ առաջին դեպքը ոստիկանության Նոր Նորքի բաժնում գրանցվել էր փետրվարի 4-ին:
Մի կին հաղորդում էր տվել, որ փետրվարի 2-ին միկրոավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու նույնականացման քարտ:
Մյուս չորս դեպքերը փետրվարի 5-10-ը Արաբկիր վարչական տարածքում էին կատարվել:
Փետրվարի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում գրպանահատության երկու դեպք էր գրանցվել։ Ժամը 15։30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից հայտնել էին, որ Կոմիտասի պողոտայում մի աղջիկ նկատել էր, որ պայուսակից գողացել են բջջային հեռախոսը, ժամը 17-ի սահմաններում էլ թիվ 47 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհու պայուսակից դրամապանակ էին հափշտակել։
Փետրվարի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ թիվ 256 երթուղու միկրոավտոբուսում մի աղջկա գրպանից բջջային հեռախոս էին գողացել։ Գրպանահատության 5-րդ դեպքը փետրվարի 10-ին էր կատարվել. թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում մի տղամարդու գրպանից գողացել էին ծխախոտն ու բջջային հեռախոսը։
Ոստիկանության Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները գողությունները բացահայտելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ իրականացրին։ Նրանց միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները: Հետևողական աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Վանաձոր քաղաքի 50-ամյա մի բնակիչ։ Նույն օրը նա Կասյան փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Վերջին հանցադրվագի գողոնը հայտնաբերվել է։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...