Կայացել է ԱԻՆ կոլեգիայի նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+17.09 oC

Կայացել է ԱԻՆ կոլեգիայի նիստը

17:16 12.02.2021

Այսօր՝ փետրվարի 12-ին, կայացել է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության 2020 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստը: Այն մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերի հիշատակին:

Ելույթներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, Պետական ռեզերվների գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արեգ Խաչատրյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատնօրեն Պավել Գյոզալյանը:

ԱԻՆ գլխավոր քարտուղարի ելույթի համաձայն՝ 2020թ.-ի գործունեության արդյունքում տարեվերջին ՀՀ պետբյուջե է վերադարձվել մոտ 192 մլն դրամ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ ԱԻՆ-ին ամրակցված քաղաքացիներին վճարվել է մոտ 131.3 մլն դրամ: Ծրագրվել, կազմակերպվել, իրականացվել և ամփոփվել են նախարարության և ՊՈԱԿ-ների 2021-2023թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և բյուջետային ֆինանսավորման 2021թ. տարեկան ամփոփ հայտի մշակման աշխատանքները:

ՃԿԱԿ 911 ահազանգման կենտրոնում և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններում մեկուկես միլիոնից ավելի զանգ է գրանցվել: Արտակարգ դեպքերի թիվը կազմել է 15 հազարից ավելի: Հաշվետու ժամանակահատվածում հետևողական աշխատանքներ են տարվել արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ: Բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ տակտիկական նախապատրաստման նպատակով անցկացվել են 45 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, 4 հակավթարային և հակահրդեհային վարժանք, 8 գործնական պարապմունք և 9 դասընթաց:

ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացների է մասնակցել ավելի քան 2600 փրկարար, մոտ 3000 քաղաքացիական անձ: Արցախյան երկրորդ պատերազմի օրերին լրագրողների համար կազմակերպվել է ռազմական գործողությունների գոտում աշխատելու անվտանգության թեմայով վերապատրաստում:

Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն ընդգծել է, որ օրվա հրամայականն է արտակարգ իրավիճակների ռիսկերի արդյունավետ կառավարումը և դեպքերի օպերատիվ արձագանքումը: ԱԻՆ Փրկարար ծառայության կողմից 2021 թվականի ընթացքում նախատեսվում է սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացում, բնակչության պաշտպանության ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության ապահովում՝ ՔՊ հենակետերի միջոցով, քաղաքացիական պաշտպանության ոլորտի կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության պլանավորման և վերահսկման մեխանիզմների արդյունավետության, ինչպես նաև համայնքների աղետներին դիմակայունության մակարդակի բարձրացում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել համակարգի ներկայացուցիչներին մարդասիրական գործունեության և անձնուրաց ծառայության համար: Անդրանիկ Փիլոյանը բարձր է գնահատել ԱԻՆ աշխատակիցների և փրկարարների 2020 թվականի գործունեությունը, առանձնացրել է այս տարվա անելիքները՝ պահանջելով շարունակել նույն նվիրվածությամբ և պատասխանատվությամբ: Նիստի ավարտին նախարարը խրախուսական պարգևներ է հանձնել Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» ամենամյա մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում հաղթողներին: ԱԻ նախարարը պարգևներ է հանձնել նաև մի շարք փրկարար ծառայողների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP