Հնդկաստանում աշակերտներ տեղափոխող ավտոբուսը գահավիժել է կիրճը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+11.09 oC

Հնդկաստանում աշակերտներ տեղափոխող ավտոբուսը գահավիժել է կիրճը

13:06 02.07.2018

Հնդկաստանում դպրոցական ավտոբուսի ընկնելու հետևանքով Ուտտար-Պրադեշ նահանգում առնվազն 5 աշակերտ տուժել է: Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 2-ին, տեղեկացրել է Xinhua-ն:

Նշվում է, որ ավտոբուսն ուղևորվում էր դեպի Մուզաֆարնագար քաղաք: Հայտնի է նաև, որ վթարի պահին ավտովբուսում եղել է 20 աշակերտ:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ բոլոր տուժածներին հոսպիտալացրել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի պատճառը ճշտվում է: Եթե վարորդի մեղքը հաստատվի, ոստիկանությունը նրան «սև ցուցակում» կներառի «անխոհեմ և անուշադիր վարելու» համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանադայում անտառային հրդեհների ծուխը հասնում է ԱՄՆ մի քանի նահանգներ

10:14 13.05.2024

Կանադայում անտառային հրդեհների ծուխը հասնում է ԱՄՆ մի քանի նահանգներ

Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ մի քանի նահանգներ, իսկ Մինեսոտայում օդի որակի մասին տարվա առաջին նախազգուշացումն է տրվել, հայտնում է ABC News-ը։ «Կանադայում ավելի քան 100 ակտիվ անտառային հրդեհներ են տեղի ունենում, և հրդեհների ծուխը տարածվել է ԱՄՆ սահմանով, ինչի հետևանքով Մինեսոտայի նահանգում պաշտոնյաները կիրակի օրը հրապարակել են օդի որակի առաջին նախազգուշացումը […] ...

Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը

08:11 23.04.2024

Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը

Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի սկզբնամասում ծառի ճյուղը կախվել է դեպի ճանապարհի երթևեկելի գոտի, խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները կտրել են կախված ճյուղը և հեռացրել […] ...

Մեքենան ընկել է Ողջի գետը, վարորդը մահացել է

13:27 15.04.2024

Մեքենան ընկել է Ողջի գետը, վարորդը մահացել է

Ապրիլի 14-ին, ժամը 22-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Ողջի գետը: Վարորդի՝ 33-ամյա Յուրի Անդրեասովի դիակը հայտնաբերվել է գետում: Կատարվում է նախաքննություն: ...

Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

12:09 26.03.2024

Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 91 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, […] ...

Օգնության են հասել փրկարարները

12:54 24.03.2024

Օգնության են հասել փրկարարները

Մարտի 24-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Կարբի-Ուշի ավտոճանապարհին նկատել են ՃՏՊ՝ բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Գ․, ծնված 1992 թ․) և «VAZ» (վարորդ՝ […] ...

Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը

15:46 09.01.2024

Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի արձանը

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստը կդառնար 100 տարեկան: Երևանի Կինոյի տանը ժամանակավորապես տեղադրվել է Փարաջանովի արձանը: Այն հետո տեղափոխվելու է շենքի դիմաց, արվեստագետներով լի մի նոր պուրակում: Մետաղյա այդ ստեղծագործության հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է: Կինոյի տանը բացված Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի […] ...

BACK_TO_TOP